«Իրենց տղերքին փող տալու լավ ձևերից մեկն է». ԱԻՄ առաջնորդը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորմանը» և ԹԻՀԿ-ին պետբյուջեից գումար տրամադրելու մասին

«Իրենց տղերքին փող տալու լավ ձևերից մեկն է: Ես դեմ չեմ, որ պետությունը վերահսկողության համար որոշ դեպքում նաև  դրամաշնորհներ հատկացնի, բայց հասկանալի է, որ պիտի հայտարարություն արվեր դրանից առաջ, պիտի մրցույթ ազդարարվեր»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ 168.amի խնդրանքով անդրադառնալով Արցախում սպասվող ընտրություններին և ՀՀ կառավարության այն որոշմանը, որով այդ ընտ­րութ­յուն­նե­րին քաղաքացիական հասարակության կողմից դիտոր­դական առաքելու­թ­յան իրականացման հարցում աջակցություն ցու­ցաբե­րե­լու նպատակով Հայաստանի Հան­րա­պետության վարչապետի աշխատակազմին հատ­կացվելու է 33 մլն 680.000 դրամ, որից 16 մլն 200 հազար դրամը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակին, իսկ 17 մլն 480 հազար դրամ՝ «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակո­ռու­պցիոն կենտրոնին:

«Ո՞րը պիտի լինի Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն Արցախում տեղի ունեցող ընտրությունների վերաբերյալ»՝ մեր հարցին ի պատասխան՝ ԱԻՄ առաջնորդը նշեց.

«Հայաստանի որևէ ընտրությունների նկատմամբ չեզոքությունն է. եթե ընտրություն է, ապա չպետք է  խառնվես»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ երեկ Կառավարության նիստում վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը ներկայացրել էր նախագիծ, համաձայն որի՝ առաջարկվում է Արցախում 2019 թ. սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտ­րութ­յուն­նե­րին քաղաքացիական հասարակության կողմից դիտոր­դական առաքելու­թ­յան իրականացման հարցում աջակցություն ցու­ցաբե­րե­լու նպատակով Հայաստանի Հան­րա­պետության վարչապետի աշխատակազմին հատ­կացնել 33 մլն 680 հազ. դրամ, որից 16 մլն 200 հազար դրամը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակին, իսկ 17 մլն 480 հազար դրամ՝ «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռու­պցիոն կենտրոնին: Վարչապետ Փաշինյանը  նշել էր, որ կարևորում է ընտրությունների ժամանակ Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության ապահովմանն աջակցելը: Կառավարությունը միաձայն ընդունել էր որոշումը:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս