
Հնդկաստանում առնվազն 4 մարդ է զոհվել տաճարի պատի փլվելու հետեւանքով

Առնվազն չորս մարդ է զոհվել, եւս 27 հոգի վիրավորվել Հնդկաստանի հյուսիս-արեւելքի Արեւմտյան Բենգալիա նահանգում հինդուիստական տաճարի պատի փլվելու հետեւանքով: Այս մասին հայտնել է ANI գործակալությունը:
Նրա տվյալների համաձայն, միջադեպը տեղի է ունեցել Ջանմաշտամիի կամ Կրիշնայի ծննդյան տոնակատարության օրը: Նշվում է, որ պատի փլվելու պահին սրբատեղիում գտնվում էին բազմաթիվ հավատացյալներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ:
Ողբերգության պատճառն առայժմ պարզված չէ: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ, նրանց բուժօգնություն է ցուցաբերվում: Ոստիկանությունը պատահածի հետաքննություն է անցկացնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: