Բաժիններ՝

«Իրանն այն պետությունն է, որը երդվել է ոչնչացնել Իսրայելը». Նաթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ հրաման է տվել զինվորականներին՝ անհրաժեշտ ամեն ինչ անել իրանական սպառնալիքին հակազդելու համար:

«Ես ոչ մի տեղ իմունիտետ չեմ տրամադրում Իրանին, Իրանն այն պետությունն է, որը երդվել է ոչնչացնել Իսրայելը: Նա ջանում Է մեր դեմ բազաներ ստեղծել ամենուրեք՝ բուն Իրանում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Եմենում»,- ասել է վարչապետն իսրայելական հեռուստատեսության Իններորդ ալիքին տված հարցազրույցում, որը եթեր է տրվել անցած գիշեր:

«Մենք այն պետության դեմ, որը ձգտում է ոչնչացնել մեզ, գործում ենք ռազմական գործողությունների բազմաթիվ թատերաբեմերում, ես անվտանգության ուժերին հրաման եւ օպերատիվ ազատություն եմ տվել՝ անհրաժեշտ ամեն ինչ անել՝ վիժեցնելու այդ դավադրություններն Իրանի կողմից», հաղորդել էԷ ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս