
ԵՄ-ն մտադիր է ստեղծել 100 մլրդ եվրոյի հասնող արդյունաբերական հիմնադրամ. Financial Times

Բրյուսելը պլանավորում է ստեղծել 100 մլրդ եվրոյի հասնող եվրոպական հիմնադրամ ռազմավարական ճյուղերում միջոցներ ներդնելու նպատակով, որոնցում հանրակցությունը հետ է մնում գլոբալ մրցակիցներից: Այս մասին հայտնել է Financial Times թերթը, որին հաջողվել է ծանոթանալ ԵՄ-ի համապատասխան փաստաթղթերի հետ:
Այսպես կոչված Ապագայի եվրոպական հիմնադրամը, Բրյուսելի պլանների համաձայն, անդամ երկրների կողմից ֆինանսավորելու է առաջատար արդյունաբերական խմբերում եւ ընկերություններում ներդրումներ կատարելու համար, որոնք ընդունակ են մրցակցել, մասնավորապես, այնպիսի կորպորացիաների հետ, ինչպիսիք են՝ Google-ը եւ Apple-ը, ինչպես նաեւ Alibaba-ն՝ աշխարհում ինտերնետ-առեւտրի խոշորագույն հարթակը:
Այսօրինակ հիմնադրամի ձեւավորումը, ինչպես նշում է հրատարակությունը, կդառնար Ֆրանսիայի եւ Գերմանիայի կոչերի պատասխանը՝ «ստեղծելու արդյունաբերական քաղաքականության այնպիսի գործիքներ», որոնք եվրոպական բիզնեսը կպաշտպանեին անբարեխիղճ մրցակցությունից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: