
Մի շարք երկրներում Facebook-ի օգտատերերը հայտնել են սոցցանցի աշխատանքի խափանման մասին

Մի շարք երկրներում Facebook սոցիալական ցանցի օգտատերերը գանգատվում են ծառայության աշխատանքի խափանումից: Այս մասին վկայում են Downdetector կայքի տվյալները:
Ինչպես հետեւում է մեկնաբանություններից, խափանումներն սկսվել են օգոստոսի 22-ին, Երեւանի ժամանակով երեկոյան ժամը մոտավորապես 10-ին:
Ի հայտ եկած խնդիրների մասին օգտատերերը հայտնում են Ռուսաստանից, Իսպանիայից, ԱՄՆ-ից: Առավել շատ գանգատներ (80 տոկոս) ստացվել են կայքի աշխատանքում տեղ գտած խափանումից, մնացածները (20 տոկոսը) կապված են սոցցանց մուտքի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: