«Ամուլսարը հիմա էլ արդեն սար չի. մինչև հեղափոխությունը 400 մլն դոլարի աշխատանք է արվել». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շրջայցը Ջերմուկ քաղաքի շենքերի բնակարաններով:
Գոհար Հունանյանը, ով ԱՄՆ-ից է վերադարձել, նշեց, որ եկել է մշտական բնակության, բնակարան է գնել Ջերմուկում, բայց մեկ պայմանով կմնա, եթե Ամուլսարի հանքը չբացվի.
«27 տարի Ամերիկայում ապրելով չեմ ուզենա գալ մի տեղ, որտեղ բնությունն էլի պիտի ապականվի»,- ասաց նա:
«Հիմա եթե հանքը աշխատեց, այն պետք է ոչ մի ազդեցություն չունենա ոչ օդի, ոչ ջրի, ոչ հողի, ոչ աղմուկի աստիճանի վրա: Արդյո՞ք դա հնարավոր է: Հիմա Ամուլսարն արդեն այն սարը չի, որովհետեւ մինչեւ հեղափոխությունն այնտեղ 400 մլն դոլարի աշխատանք է արվել: Հիմա մենք ի՞նչ խնդիր ենք դնում: Խնդիր ենք դնում, որ այդտեղից 10 միավոր աղտոտված ջուր արտանետվի բնություն ու մենք խնդիր ենք դնում, որ 10-ի փոխարեն լինի երկու կամ մե՞կ: Մասնագետներն ինձ ասում են՝ ոչ, մենք խնդիր ենք դնում, որ պետք է լինի զրո: Պետք է իրականացվի ամենօրյա մոնիտորինգ: Այդ խումբը դիմացի սարից խոտ է վերցնելու եւ հետազոտի: Եթե պարզվի, որ խոտի վրա նստած փոշին ավելին է, քան պետք է լինի միջազգային ստանդարտներով, ուրեմն 90 օր է տրվում այդ խնդիրը վերացնելու համար: Եթե չի վերացվում, հանքը փակվում է բոլոր օրինական հիմունքներով»,- ասաց վարչապետը:
Ի պատասխան պնդումներին, թե Ամուլսարը սար է մնալու, նա նշեց, Ամուլսարը հիմա էլ արդեն սար չի, որովհետև 400 մլն դոլարի արդեն քանդել են.
«ՀՀ կառավարությունն արտոնել է ընկերությանը, որ գան այստեղ 400 կամ 600 մլն դոլարի փող ծախսեն, որից 400 մլն դոլար արդեն ծախսված է: Եթե պարզվի, որ իրենց գործունեությունն օրինական է, շրջակա միջավայրի համար անվտանգ է, եթե այդ մարդիկ այդ 400 մլն դոլարն արել են օրինական ճանապարհով, հիմա խի՞ չեք թողնում աշխատել:
Միջազգային հանրության կամ պոտենցիալ ներդրողի համար նախկին ու ներկա կառավարություն չկա: Ես դեռ նախորդ տարի հայտարարել եմ, որ մենք այս հարցում պետք է որոշում կայացնենք՝ հաշվի առնելով Հայաստանի հավասարակշռված շահը:Հիմա եթե պարզվի, որ չկան երաշխիքներ, որ Ջերմուկի օդը, ջուրը նույնքան մաքուր են լինելու, որքան առաջ, աղմուկի ֆոնը լինելու այնքան, որքան առաջ, կամ ավելի ճիշտ միջազգային ստանդարտների շրջանակում, ապա ինձ համար միանշանակ է, որ հանքի չի կարող շահագործվել: Ես Ամուլսարի հարցում չունեմ տնտեսական շահ, չունեմ կոռուպցիոն շահ, միակ շահը որ ունեմ, Հայաստանի հավասարակշռված շահն է»:
Շրջում եմ Ջերմուկում:
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Freitag, 23. August 2019