
«Փառք Աստծո, Նեյմարը մնաց». Տիագո Սիլվա

ՊՍԺ-ի ավագ Տիագո Սիլվան ասել է, որ ուրախ է, որ հարձակվող Նեյմարը ամռանը չի փոխել ակումբը:
«Փառք Աստծո, Նեյմարը մնաց: Մենք շատ ուրախ ենք այս կապակցությամբ, քանի որ ունենք շատ մեծ նպատակ: Բոլորը գիտեն, որ դա Չեմպիոնների լիգան է:
Պարզ է, որ մենք չենք կարողանա իրականացնել երազանքը առանց գերազանց խաղացողների: Նեյմարի հեռանալը հսկայական կորուստ կլիներ ՊՍԺ-ի համար: Երեք ամիս առանց ֆուտբոլի ապրելուց հետո նա ցույց տվեց, թե որքան լավն է և որ շատ կարևոր է»,- ասել է Սիլվան:
Սիրարփի Աղաբաբյան