
«Ֆերգյուսոնը ինձ համար երկրորդ հայր էր». Պիկե

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի նկատմամբ իր վերաբերմունքի մասին:
«Նա ինձ համար երկրորդ հայր էր:
Մանչեսթեր տեղափոխվելն իմ կարիերայի ամենաբարդ ընտրությունն էր, քանի որ ես 17 տարեկան էի և ստիպված էի լքել ընտանիքս և ընկերներիս: Ֆերգյուսոնը ինձ շատ օգնեց:
Ինձ ոգեշնչում էր այն, թե ինչպես էր նա գործում ցանկացած իրավիճակում: Հատկապես ինձ վրա տպավորություն էին թողնում նրա առաջնորդական հատկությունները, որոնք դրսևորվում էին ծանր ժամանակներում:
Դա պարզապես ֆանտաստիկ էր: Ես ամեն օր սովորում էի նրա հետ»,- ասել է Պիկեն:
Սիրարփի Աղաբաբյան