Բաժիններ՝

«Մեսսին կանխատեսելի խաղացող էր, Գվարդիոլան փոխեց նրան». Վիդիչ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Նեմանյա Վիդիչը գնահատել է «Բարսելոնայի» նախկին, «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի ազդեցությունը «կապտանռնագույնների» հարձակվող Լիոնել Մեսսիի վրա:

«Գվարդիոլան փոխեց Մեսսիին: Լեոն խաղում էր աջ եզրից և հաճախ տեղափոխվում էր կենտրոն: Նա վտանգավոր էր, բայց կանխատեսելի: Գվարդիոլան նրան կենտրոնական հարձակվող դարձրեց, իսկ Մեսսին ավելի լավը դարձավ:

Ես երկու անգամ խաղացել եմ Մեսսիի դեմ, և երկու դեպքում էլ մենք պարտվեցինք: Դժվար է խոստովանել, որ «Բարսելոնան» մեզնից ավելի լավն էր: 2009 թվականին մենք հիանալի թիմ ունեինք և կարող էինք ավելի հաջող ձևով ներկայանալ: Այդ ժամանակ մենք Չեմպիոնների լիգայի և ակումբային աշխարհի առաջնության գործող չեմպիոններն էինք: «Բարսելոնան» մեզնից ավելի շատ էր վախենում, քան մենք՝ նրանցից: Այդ եզրափակչում հաղթանակը նրանց վստահություն հաղորդեց: Հռոմում կայացած հանդիպումը շրջադարձային պահ էր Գվարդիոլայի «Բարսելոնայի» համար»,- Վիդիչի խոսքերն է մեջբերում The Athletic-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս