«Մասսայական ես խոստանում եմ՝ ՊԵԿ նախագահը պետք է ինձանից ծնկաչոք ներողություն խնդրի». զոհվածի այրի
Արցախյան շարժման սկզբից մինչ օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներն այս պահին հավաքվել են Կառավարության առջև։ Զոհվածներից մեկի տիկնոջ խոսքով՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մոտեցել է իրեն, ինքը հարց է տվել, որին ի պատասխան՝ Անանյանն ասել է, որ իր միակ պատասխանն այս պահին «տիկնոջը գրկելն է»:
«ՊԵԿ նախագահը մոտեցավ ինձ, ես իրեն ասեցի՝ պարոն նախարար, մենք զոհվածների ընտանիքներ ենք հավաքվել այստեղ, Կառավարությունից պահանջ ունենք: Պահանջը ներկայացրի, ինքն ինձ ասեց՝ իմ միակ պատասխանը քեզ գրկելն է: Մասսայական ես խոստանում եմ՝ ՊԵԿ նախագահը պետք է ինձանից ծնկաչոք ներողություն խնդրի: Գնա գրկի քո կնոջն ու սիրուհիներին, անշնորհք: Խի՞ իմ ամուսինը պառկած ա Եռաբլուրում, որ դու ինձ նման բան ասե՞ս: Իմ թոռը սահման է պահում, որ դու գաս ինձ ասես՝ քեզ գրկեմ: Պետք է գա մասսայաբար ներողություն խնդրի: Մենք թքած ունենք նման պաշտոնյայի վրա: Լրատվամիջոցների առաջ եմ հայտարարում, մասսաայաբար, ծնկաչոք պետք է ներողություն խնդրի տականքը»,- ասաց զոհված զինծառայողի այրի տիկին Լուսինեն:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ