Բաժիններ՝

Փոմպեոն մեկնաբանել է Patriot-ի ձախողումը Սաուդյան Արաբիայի դեմ գրոհի ընթացքում

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փմպեոն պարզաբանել է, թե ինչու Սաուդյան Արաբիայի հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) միջոցները, այդ թվում՝ ամերիկյան Patriot-ները, չեն կարողացել կանգնեցնել դրոնների գրոհը Saudi Aramco պետական ընկերության նավթային օբյեկտների վրա: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը:

Նրա խոսքով՝ երբեմն հակահրթիռային պաշտպանության համակարգերն ամբողջ աշխարհում հակասական արդյունք են ցույց տալիս, եւ նույնիսկ դրանցից ամենալավերը միշտ չէ, որ կալանում են թիրախները:

«Մենք կաշխատենք, որպեսզի նման գրոհներն այլեւս հաջողություն չունենան»,- ընդգծել է ԱՄՆ-ի պետքարտուղարը: Փոմպեոն հավելել է, որ ԱՄՆ-ը նախկինում երբեք չի հանդիպել նման մասշտաբի գրոհի, ինչպես Saudi Aramco-ի վրա ձեռնարկված գրոհն էր: Նավթընկերության վրա հարձակումը նա համարել է «պատերազմի ակտ», սակայն չի ճշտել, թե ինչպիսին կլինի Վաշինգտոնի ատասխանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս