Բաժիններ՝

Վենեսուելայի փոխնախագահը կոչ է արել ԱՄՆ-ին վերականգնել երկրների երկխոսությունը

Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը դիմել է ԱՄՆ-ի կառավարությանը՝ կոչ անելով երկխոսության եւ բանակցությունների գործընթաց սկսել երկու երկրների միջեւ: Այդ մասին հայտնել է VTV վենեսուելական հեռուստատեսությունը:

«Միակ բանը, որը մենք ակնկալում ենք ԱՄՆ-ի կառավարությունից, ողջամտություն դրսեւորելն է, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության հետ դիվանագիտական կապուղներն ու երկխոսությունը վերականգնելը, այլ ճանապարհ չկա»,- հայտարարել է Ռոդրիգեսը:

Վենեսուելայի փոխնախագահը հավելել է, որ երկրի օրինական ու սահմանադրական կառավարությունը տապալելու ԱՄՆ-ի պլանների ձախողումից հետո ԱՄՆ-ի իշխանությունների համար մնացել է «մեկ ճանապարհ»՝ երկխոսությունն ու դիավանագիտական բանակցությունները», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30