
Նիկոլ Փաշինյանը հրապարակեց ԱԱԾ տնօրենի և Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարների անունները

Այսօր, մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշում է կայացրել ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու վերաբերյալ, և ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանի` ՀՀ ոստիկանության պետի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ:
Ըստ նրա՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ է սա. «Մեր գործընկերները այդ կարգավիճակում ունեն լիարժեք լիազորություն՝ ղեկավարելու երկու համակարգերը»:
Ն.Փաշինյանը շնորհավորեց նրանց և նշեց, որ ֆորմալ առումով սպասում են ՀՀ նախագահի հրամանագրի ստորագրմանն ու հրապարակմանը: