Մարգարիտա Խաչատրյանի համար շտապ օգնություն կանչեցին
Այսօր վաղ առավոտից ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց ևս ուշադրություն դարձնել։
«Զինվոր» հ/կ համակարգող խորհրդի անդամ Մարգարիտա Խարատրյանը այդ պահանջով նստել է Կառավարության մուտքի դռան մոտ և պահանջում է ընթացք տալ իրենց խնդրանքին։
Նա վստահեցրեց, որ եթե Կառավարությունն իրենց ականջալուր չլինի, ապա այնտեղից այլևս չի գնալու։ Ակցիայի ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացավ, ոստիկանները շտապ օգնություն կանչեցին, որը նրան առաջին օգնություն ցուցաբերեց։
Ակցիային միացել է նաև ապրիլյան պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը, նրա խոսքով՝ ամոթալի է, երբ զոհված զինվորների ընտանիքների առաջ Կառավարությունը ոստիկանական պատնեշ է կանգնեցրել։ Նշենք, որ մինչև այս պահը Կառավարությունից որևէ արձագանք չի եղել։
Զվարթ Խաչատրյան