Բաժիններ՝

Աֆղանստանի հարավում առնվազն 12 մարդ թ զոհվել պայթյունից, եւս ավելի քան 60-ը վերքեր են ստացել

Աֆղանստանի հարավի Զաբուլի նահանգի Կալաթ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, եւս ավելի քան 60 հոգի վերքեր են ստացել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է նահանգապետի ներկայացուցիչ Գուլիսլամ Սիյալը:

Ավելի վաղ Tolo News հեռուստաալիքը հայտնել էր յոթ զոհվածի եւ 85 վիրավորների մասին:

«Ներկայում մենք ունենք 12 զոհված եւ ավելի քան 60 վիրավոր»,- ասել է Սիյալը: Նա նշել է, որ պայթյունը որոտացել է Կալաթ քաղաքի կենտրոնական հիվանդանոցի մերձակայքում, բոլոր զոհերը խաղաղ բնակիչներ են, հիվանդներ ու բժիշկներ: Նա հավելել է, որ վիրավորներին տեղափոխել են մասնավոր կլինիկաներ, քանի որ հիվանդանոցը վնասվել է պայթյունից:

Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» արմատական խմբավորումը: Գրոհն իրականացվել է այն բանից երկու օր անց, երբ սեպտեմբերի 17-ին «Թալիբան»-ը, որն սպառնացել է վիժեցնել սեպտեմբերի վերջին նշանակված նախագահական ընտրությունները, պայթյուններ կազմակերպեց Քաբուլում եւ Փարվանի նահանգում, դրանց զոհ դարձավ 48 մարդ, տուժեց եւս 80 բնակիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս