«Հայաստանի դեսպանատուն Երուսաղեմո՞ւմ, թե՞ Թել Ավիվում»

Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի դեսպանատուն Երուսաղեմո՞ւմ, թե՞ Թել Ավիվում:

ՀՀ կառավարությունը հաստատեց Իսրայելում Հայաստանի դեսպանատուն հիմնելու մասին նախագիծը: Նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խուսափելով հստակ պատասխան տալ դեսպանատան տեղակայման վայրի մասին հնչեցված հարցին, հայտարարեց որ դա կարգավորվելու է Հայաստանի Հանրապետության մինչ այժմ հայտնած դիրքորոշումների շրջանակում:

Անկախ նրանից, թե Իսրայելում դեսպանատուն բացելու թեմային ինչպես կարձագանքի հարևան Իրանը, մեծ կարևորություն է ներկայացնում դեսպանատան տեղակայման վայրը:

Իսրայելն այս պահին փաստորեն ունի երկու մայրաքաղաք՝ Թել Ավիվը, որը միջազգայնորեն ճանաչված է որպես այդ երկրի մայրաքաղաք և մյուսը Երուսաղեմը, որն Իսրայելը համարում է իր պատմական մայրաքաղաքը: َ

2017 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Երուսաղեմը ճանաչում է, որպես Իսրայելի մայրաքաղաք և 2018 թվականի մայիսին այդտեղ փոխադրվեց ԱՄՆ-ի դեսպանատունը: ԱՄՆ-ի օրինակին հետևելով՝ մի քանի երկրներ իրենց դեսպանատները փոխադրեցին Երուսաղեմ:

Նկատի առնելով այն փաստը, որ Իսրայելում դեսպանատուն հիմնելու գլխավոր պատճառներից մեկը Երուսաղեմում հայկական համայնքի և հոգևոր կենտրոնների գոյությունն է հայտարարվել, հարց է ծագում՝ որտե՞ղ է տեղակայվելու Իսրայելում Հայաստանի դեսպանատունը՝ Թել Ավիվո՞ւմ, թե՞ Երուսաղեմում: Հիմք ընդունելով այն փաստը, որ նորահիմն դեսպանատան վայրի հստակեցումը միայն հայկական կողմի կամքից կախված չի լինելու և պահանջվելու է նաև իսրայելական կողմի համաձայնությունը, ինչպե՞ս է լինելու հայկական կողմի կողմնորոշումը, եթե Իսրայելի կառավարությունը չթույլատրի Թել Ավիվում Հայաստանի դեսպանատան բացումը՝ պահանջելով դա հաստատել Երուսաղեմում»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ԹԵ՞ ԹԵԼԱՎԻՎՈՒՄՀՀ կառավարությունը հաստատեց Իսրայելում Հայաստանի դեսպանատուն հիմնելու…

Gepostet von Robert Markarian am Donnerstag, 19. September 2019

Տեսանյութեր

Լրահոս