
«Մի հատ խորը շունչ քաշեք, հանգիստ նստեք տեղներդ ու ասեք՝ էս ի՞նչ ա կատարվում, ի՞նչ եք անում, ո՞ւր եք տանում երկիրը»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրնիբուն հրապարակայնությունից ու ժողովրդի իշխանությունից խոսող իշխանությունը պարտավոր է ժողովրդին (թեկուզ լայվ մտնելով, արդեն դրան էլ ենք համաձայն) ներկայացնել, թե ինչ է կատարվում երկրում:
Երեք քաղաքացուց մեկը գուշակ է դարձել…
Մի հատ խորը շունչ քաշեք, հանգիստ նստեք տեղներդ ու ասեք՝ էս ի՞նչ ա կատարվում, ի՞նչ եք անում, ո՞ւր եք տանում երկիրը։
Բա ո՞ւր մնաց՝ «ժողովուրդն է երկրի տերը» ձեր անտեր կարգախոսը…
Հասկանո՞ւմ եք…
Տերը չգիտի իր գլխի գալիքը…
Ըտենց տեր կլինի՞…»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=144572820097481&id=100036342911070