Վանաձորում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ
ՀՀ ոստիկանությունը սեպտեմբերի 19-ին 12:10-ին հաղորդում է ստացել «Վանաձոր»-ի բժշկական կենտրոնից, որ հագուստի շուկայի մոտից հրազենային վնասվածքներով մի տղամարդ է տեղափոխվել:
Այս պահին օպերատիվ խմբերը դեպքի վայր են մեկնել: Դեպքի հանգամանքները պարզվում են: