Բաժիններ՝

Աֆղանստանում շուրջ 30 խաղաղ բնակիչներ են զոհվել ավիահարվածից. TOLOnews

Աֆղանստանում շուրջ 30 խաղաղ բնակիչներ են զոհվել ավիահարվածի հետեւանքով, որն անցած գիշեր իրականացվել է երկրի Նանգարհարի նահանգի շրջաններից մեկում:

Այդ մասին հայտնել է TOLOnews հեռուստաալիքը: Ինչպես նշել են տեղի իշխանությունները, «օդից գրոհի հետեւանքով զոհվել են մոտավորապես 30 խաղաղ բնակիչներ»: Առնվազն 40 մարդ վերքեր է ստացել:

Ariana հեռուստաալիքի տվյալներով՝ հարվածը հասցվել է գյուղական վայրի, որտեղ այդ ժամանակ աֆղանցիները պիստակ էին հավաքում: Ինչպես նշում է հեռուստաալիքը, գրոհը կատարվել է «օտարերկրյա ուժերի» կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս