
Սանչեսը դադարեցրել է շփումը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների հետ «Ինտեր» տեղափոխվելուց հետո

Միլանի «Ինտերի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը դադարել է շփվել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին թիմակիցների հետ անգլիական ակումբը լքելուց հետո, հայտնում է The Sun-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների, «Ինտեր» տեղափոխվելուց հետո չիլիացին ոչ մի հաղորդագրություն չի գրել WhatsApp-ում՝ մանկունյանցիների թիմային չատում: Միևնույն ժամանակ, Քրիս Սմոլինգը, ով վարձակալական հիմունքներով ամռանը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Ռոմա», նախկինի նման պահում է կապն անգլիական ակումբի խաղացողների հետ:
Ինչ վերաբերում է Սանչեսին, ապա նա, լինելով «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող, հազվադեպ էր շփվում թիմակիցների հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը