Բաժիններ՝

«Իրենց ֆուտբոլային երազանքն իրագործելու հնարավորությունից մինչև հիմա զրկված են «Բանանցի» շատ տաղանդավոր հայ ֆուտբոլիստներ». Պետրոս Ավետիսյան

Այսօր հայկական «Ուրարտուի» (նախկինում՝ «Բանանց») սեփականատեր Ջևան Չելոյանցը հանդիպել է լրագրողների հետ և ընթացքում խոսել է ֆուտբոլիստների մարդկային հատկանիշների և որակների մասին:

Չելոյանցը խոսել է «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստների մեկի մասին՝ նշելով, որ անգամ վերջինիս չճանաչելով ուղարկել է նրան բուժման, իսկ այդ ֆուտբոլիստը մարզավիճակ հավաքելուց հետո 150 դոլար ավելի բարձր աշխատավարձի պատճաով լքել է թիմը:

Չելոյանցը նշել է, որ չէր ճանաչում ֆուտբոլիստին, բայց լսել էր, որ նա տաղանդավոր է: Ըստ նրա, էական չէր, թե ով է ֆուտբոլիտը, կարևոր էր, որ նա զգա ակումբի հոգատարությունը:

Ըստ Չելոյանցի, այդ ֆուտբոլիստը հիմա հայկական առաջատար ակումբներից մեկում է և լավ է խաղում: Ակումբի սեփականատերը նշել է, որ իրենք թերացել են վատ մարդ դաստիարակելու գործում:

Այս հայտարարությունից հետո սկսվեցին քնարկումններ և շատ ֆուտբոլասերների կարծիքով խոսքը Պետրոս Ավետիսյանի մասին էր: Պետրոս Ավետիսյանը «Բանանցից» տեղափոխվել էր «Փյունիկ», իսկ այժմ էլ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ է:

Պետրոս Ավետիսյանը ևս հասկացել էր, որ խոսքը իր մասին է և համաձայնել է մեկնաբանել այս հայտարարությունը:

Պետրոս Ավետիսյանը նշել է, որ անպայման ցանկանում է արձագանքել Չելոյանցի՝ իր հասցեն հնչեցրած վիրավորական արտահայտություններին:

«Ցավում եմ, որ նա մինչև հիմա տեղյակ չէ, թե որն է եղել մեկ ակումբից մյուսը տեղափախվելու իմ մոտիվացիան, ինչի հետևանքով ոչինչ չի փոխվում իր ակումբում։

Ուզում եմ, որ բոլորդ իմանաք, որ ոչ «Բանանցից» «Փյունիկ», ոչ էլ «Փյունիկից» «Արարատ-Արմենիա» տեղափոխվելիս իմ աշխատավարձը գրեթե չի փոխվել։ Երկու տեղափոխությունների ժամանակ էլ գումարային հարցեր ես նույնիսկ չեմ քննարկել և թե ինչքան եմ ստանալու, իմացել եմ միայն ամենավերջին պահին՝ պայմանագիրը ստորագրելիս։

Իմ միակ մոտիվացիան եղել է ֆուտբոլ խաղալու երազանքս, որից ես գրեթե զրկված էի «Բանանցում»՝ Տիտո Ռամալյոյի գլխավորությամբ, երբ ինձ ուղիղ տեքստով ասում էին, որ հույսեր չեն կապում ինձ հետ։ Այնպես ինչպես իրենց ֆուտբոլային երազանքն իրագործելու հնարավորությունից մինչև հիմա զրկված են «Բանանցի» (այժմ «Ուրարտուի») շատ տաղանդավոր հայ ֆուտբոլիստներ, ովքեր աճ գրանցելու համար իրենց լավագույն տարիներն անցկացնում են լավագույն դեպքում պահեստայինների նստարանին։

Ի՞նչ էր մնում ինձ անել, երբ մարզիչներն ինձ հետ հույսեր չէին կապում, բայց նաև թույլ չէին տալիս հեռանալ։ Ես միշտ երախտապարտ կլինեմ «Բանանցին» այն կրթության համար, որն այնտեղ ստացել եմ, բայց այս իրավիճակում մնում էր միայն ամեն ինչ անել, որպեսզի փախնեմ այդ՝ Չ տառով սկսվող մարդու ակումբից և փրկել կարիերաս։ Ամեն ինչ անել, որպեսզի գնալ այլ՝ ավելի լավ ակումբ, որտեղ ինձ հավատում ու վստահում են, գոլեր խփել, հաղթել ինձ հետ հույսեր չկապող մարզչի թիմին, չեմպիոն դառնալ, հրավիրվել հավաքական և ապացուցել, որ ես արժանի եմ կանաչ խաղադաշտում տեղ ունենալուն, ինչը և ես արել եմ և ինչը, ինչպես փորձն է ցույց տալիս, չի հաջողվում անել «Բանանցում» մնացած գրեթե ոչ մի խաղացողի»,- նշել է Ավետիսյանը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս