Բաժիններ՝

Միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բնակարան ապօրինի մուտք գործած և ուրիշի գույքը գաղտնի հափշտակություն կատարած անձի ինքնությունը։

Նախնական տվյալներով՝ 2019թ. հուլիսի 2-ին՝ ժամը 12:00-ից մինչև նույն օրը 22:30-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Մելքումով փողոցի բնակարաններից մեկը և պահարանի վերնամասից գաղտնի հափշտակել ճամպրուկ, որում եղել են գումար և ոսկյա զարդեր՝ ընդհանուր առմամբ պատճառելով 110.906.405 ՀՀ դրամ գումարի վնաս:

Դեպքի առթիվ 03.07.2019թ.-ին ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրին հարակից տեսախցիկների տեսագրությունը, որտեղ երևում է առերևույթ հանցագործություն կատարած անձը:

Միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձին, կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս