 
                        Ադրբեջանցիները ցանկանում են մասնակցել Սիրիայում Թուրքիայի ռազմագործողությանը
 
                                    Ադրբեջանցիները ցանկանում են մասնակցել Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող ռազմական գործողությանը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ադրբեջանի նախագահականի հասարակական կազմակերպություններին աջակցող խորհրդի անդամ Էմին Հասանլըն հայտարարել է, որ 1000-ից ավել ադրբեջանցի երիտասարդներ թուրքական բանակին կամավոր անդամագրվելու համար դիմումներ են ներկայացրել:
Հասանլըն իր ելույթում հույս է հայտնել, որ Սիրիա մտած թուրքական բանակի գործողությունները հաջողությամբ կպսակվեն և հաղթանակ գրանցեն։
Նրա խոսքերով, բազմաթիվ Ադրբեջանի հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև ամբողջ ժողովուրդն աջակցում է Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններին։
«Հույս ունենք, որ հաղթական թուրքական բանակը ամենակարճ ժամանակահատվածում հաղթանակ կտանի։ Ադրբեջանի հերոսները և երիտասարդները ցանկանում են կռվել Թուրքիայի բանակի շարքերում»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        