«Խորհրդարանի աշխատանքն անարդյունավետ և խիստ անբավարար եմ գնահատում». Վարուժան Ավետիսյան
«Դա մեր քաղաքագիտական եզրահանգումն է, որը մնում է ուժի մեջ։ Մենք ասում էինք, որ նոր խորհրդարանական ընտրություն պետք է լինի, այն իմաստով, որ, եթե գիտակցեն դրա անհրաժեշտությունը։ Սա մեր ցանկությունը չէ, այլ մեր պետության օբյեկտիվ շահն է պահանջում։ Այն պայմաններում, որում ձևավորվեց այս խորհրդարանը, այդ պայմաններն իսկապես բավարար չէին պետության ու ժողովրդի առջև ծառացած խորքային խնդիրները լուծելու համար»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե շարունակո՞ւմ են պնդել, որ պետք է տեղի ունենա նոր խորհրդարանական ընտրություններ, ինչպես հայտարարում էին արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ նշում էին, որ 2,5 տարի հետո պետք է նոր ընտրություններ կայանան։
Նրա խոսքով՝ հնարավոր է, որ ոչ միայն այս, այլև հաջորդ ընտրությունները ևս լինեն արտահերթ։
Հաջորդ հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այս խորհրդարանի աշխատանքները, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց, որ անարդյունավետ է գնահատում, ոչ կամային և ոչ մասնագիտական։
«Խորհրդարանի աշխատանքները խիստ անվաբարար եմ գնահատում»,- եզրափակեց Վարուժան Ավետիսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան