«Մեր կարծիքով՝ ուշացնում են մեքենաները իջեցնել, առաջնահերթությունը տալիս են ադրբեջանցիներին ու վրացիներին, որ իրենք ավելի շուտ վաճառեն մեքենաները, քան հայերը: Այսինքն, մերոնք մինչև հունվարի մեկը չհասցնեն ու քաշվեն»:
Գիրք գրքի մասին.Երևանում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպին նվիրված «Վիպասանք Ազատության հրապարակի» գրքի շնորհանդեսը: Ներկա էին գրականագետներ, հրատարակիչներ, հասարակական գործիչներ:
Փաստացի, Սոչիում, Հայաստանի դաշնակցի, ռազմավարական գործընկերոջ, ինչպես նաև արցախյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի ղեկավարի ներկայությամբ Ալիևն իրեն թույլ տվեց միակողմանի, առանց հակամարտության մյուս երկու կողմերի՝ Հայաստանի և Արցախի ներկայացուցիչների մասնակցության, կեղծ, մանիպուլյատիվ հայտարարություններ անել արցախյան հիմնախնդրի վերաբերյալ։ Արդյունքում, Ալիևը համարեց, որ իրեն ամեն ինչ կարելի է և արդեն ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ներկայությամբ Հայաստանին մեղադրեց «ֆաշիզմի հերոսացման» մեջ՝ անդրադառնալով Երևանում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանին:
Երեկ Աշգաբադում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով, որին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ այս ձևաչափով պետությունների ղեկավարները արծարծել են ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացման հրատապ հարցերը, ներկայացրել ապագա խնդիրների վերաբերյալ իրենց տեսլականները:
Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Արագածոտնի ««Իմ քայլը» ՝հանուն Արագածոտնի մարզի» բիզնես համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հյուսիս-Հարավ ճանապարհի հետ կապված ներկայիս իրավիճակին՝ ասաց.
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակներում հանրապետությունում գտնվող Կանադայի պատվիրակության անդամների հետ, որի կազմում էին խորհրդարանականներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ:
Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչներն այսօր փակել էին Երևան-Մեղրի ճանապարհը և բողոքում էին խաղողի մթերման գներից։
Նյու Յորքի գիշերային ակումբներից մեկում կրակոցների հետևանքով զոհվել է չորս մարդ, երեքը ստացել են լուրջ վնասվածքներ:
Ճապոնիան պատուհասած «Հագիբիս» թայֆունի հետևանքով տուժածների թիվը անցնում է 50-ը: Մեկ մարդ մահացել է, չորսն՝ անհետ կորել:
«Եթե ցանկացած ուռուցքաբանական բաժանմունք մտնեք, հերթով հարցնեք, կտեսնեք, որ 10-ից 9-ը շատ ուժեղ ծխողներ են: Ինչքան հիվանդներիս հարցնում եմ՝ ծխո՞ւմ եք, պատասխանում են՝ այո. միշտ դրական այդ պատասխանն եմ լսում: Ապացուցված է, որ քաղցկեղով հիվանդների մեծ մասը ծխողներն են: Եթե տանը, աշխատավայրում ծխում են, դա ևս կարող է ազդել»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել մարզի գործարարների հետ:
Քննարկվել են Արցախ-ԱՄՆ կապերին առնչվող մի շարք հարցեր:
2018 թվականի հայտնի քաղաքական իրադարձություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար բարձրաձայնում էր տնտեսական հեղափոխության և հեղափոխական ցուցանիշների մասին: Ի դեպ, տնտեսական աճի մասին փաստող տարբեր գրառումներ պարբերաբար հայտնվում են նաև վարչապետի ֆեյսբուքյան էջում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանին եւ հանձնաժողովի անդամ Էդգար Ճաղարյանին:
Գերմանիայի Համբուգ քաղաքում հոկտեմբերի 11-ի գիշերն անհայտ անձը դանակով հարձակում է գործել անցորդների վրա:
Հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստ, որի ժամանակ ներկայացվել ու քննարկվել է Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ արտացոլված ՀՀ զինված ուժերում առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները։
Հոկտեմբերի 12-ին, ժամը 07:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղում արջն ընկել է թակարդը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 11:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան և Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք՝ ահաբեկչության դեմ պայքարի կեղծ քողածածկույթով հույժ վտանգավոր գործընթաց է, որը կարող է հանգեցնել ազգային և կրոնական դրդապատճառներով նոր ցեղասպանության վտանգի:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանրահայտ տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին։
Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կնվազի 4-6, 15-16-ը կբարձրանա 3-5 աստիճանով։
Շուտով կլրանա Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ու վերջինիս եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքի երկամսյա ժամկետը: Մինչ այդ պաշտպանները բողոքարկում են նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։
Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դեմոկրատական Հանրապետության վարչապետ Աբիյ Ահմեդին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանալու առթիվ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արագածոտնի մարզում «Իմ քայլը»՝ հանուն Արագածոտնի մարզի» բիզնես համաժողովի ընթացքում անդրադառնալով տնտեսական հեղափոխության հաջողության գրավականներին՝ նշեց, որ դրանցից մեկն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ իր հացը պետք է սեփական քրտինքով վաստակի։
Հայաստանը ներկայացնող շախմատիստ Շանթ Սարգսյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է իր այն հայտարարությունը, թե՝ «Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է, ժողովրդի ծառայողն է, և եթե ժողովրդի մեծամասնությունը քվեն տվել է մեր իշխանությանը, այսինքն` ծառայելով իշխանությանը` ծառայում են ժողովրդին»:
Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողության վերաբերյալ:
Այս յուրահատուկ թաքստոցի միջոցով 2002 թ. Վրաստանի 3 քաղաքացի փորձել են Հայաստան ներմուծել և յուրացնել 187 միավոր 100 ԱՄՆ դոլարանոց կեղծ թղթադրամ:
Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի իրեն երկար չսպասեցնել չտվող եզրակացությունը, որը պնդում է, թե տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան չի հակասում ՀՀ սահմանադրությանն ու օրենքներին։ Դա մեզ չի զարմացնում, որովհետև մեր սահմանադրությունը «մեզ թույլ է տալիս» զիջել Արցախը, օրինականացնել թմրաբիզնեսը և նման շատ բաներ, որոնք մեր ժողովուրդը երբեք թույլ չի տալու։