Բաժիններ՝

«Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դիտաշտարակների միջնամասում՝ մասնավորապես ներքին արգելագոտուց ոչ հեռու, շարժ են նկատել

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 01։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դիտաշտարակների միջնամասում՝ մասնավորապես ներքին արգելագոտուց ոչ հեռու, շարժ են նկատել։

Հերթապահ խմբի ծառայողների կողմից վերոնշյալ տարածքն անմիջապես ենթարկվել է զննության, ինչի արդյունքում հայտնաբերվել է 1 փաթեթ, որի մեջ առկա են եղել 3 մլ տարողությամբ 1 դատարկ ներարկիչ, թմրամիջոց հանդիսացող, սուբոտեքս հիշեցնող, «B8» մակնշմամբ 2 ամբողջական և 3 փշրված դեղահաբեր, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուրը 32,0 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, ինչպես նաև՝ 10,4 գրամ քաշով մուգ շագանակագույն, կոշտ զանգված։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031