Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան:
Սիրիական բանակը հոկտեմբերի 14-ին ավարտել է ուժերի տեղաբաշխումը Հալեպից 85 կիլոմետր հյուսիս-արեւելք գտնվող Մանբիջ քաղաքի արեւմտյան արվարձանում։
Շվեդիայից, Նիդերլանդներից, Ֆինլանդիայից և Նորվեգիայից հետո, Ֆրանսիան և Գերմանիան նույնպես որոշում են կայացրել կասեցնել զենքի վաճառքը Թուրքիային։
Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը «Զանգակ» գրատան «Աբովյան» մասնաճյուղում փոքրիկ ընթերցողներին և նրանց ծնողներին է ներկայացրել իր և թոռնուհու՝ Սավաննայի հեղինակած «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» գրքի հայերեն տարբերակը։
Ճապոնիայում առնվազն 40 մարդ է զոհվել «Հագիբիս» թայֆունից, որն անցած հանգստյան օրերին մոլեգնել է երկրի կենտրոնական ու արեւելյան տարածաշրջաններում, 16 բնակիչ անհայտ կորած է համարվում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Չինաստանն արդեն սկսել է կատարել առեւտրական գործարքի այն պայմանները, որոնց շուրջ երկու երկրները հասել են սկզբունքային համաձայնության, եւ ձեռնամուխ է եղել ամերիկայն գյուղատնտեսական արտադրանքի գնումներին:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 23:38-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի «Օջախ» ռեստորանից Բալահովիտ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել վրաերթ, տուժածը գտնվում է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան ու քրդերը չպետք է թույլ տան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների փախուստը Սիրիայի բանտերից։
ԱՄՆ-ի Սենատի դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը հայտարարել է, որ դեմոկրատ կոնգրեսականները բանաձեւ կներկայացնեն, որով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ կարվի չեղարկել Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքի դուրսբերման որոշումը:
«Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամը իրականացնում է առաջին միջոցառումներից մեկը «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը կանցկացվի Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 14-21-ը՝ միավորելով աշխարհի առաջատար մասնագետներին սոցիալական, կրթական, մարդասիրական և գիտատեխնիկական նորարարության ոլորտներից:
Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամենազոր ժամանակը շուտով շատ հարցերի պատասխանն է տալու… երբ այս ապազգային իշխանությունը հրաժարական տա, քաղաքագետներն ու պատմաբանները շտապելու են վերլուծել պետական ինստիտուտները քանդել ձգտող, գլոբալիստական, լիբերալ և առանց իզմերի հասարակություն կերտողների արտաքին քաղաքական մոտիվացիաները:
Մրցաշարի 4-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Լևոն Արոնյանը հաղթեց ԱՄՆ ներկայացնող հայազգի Սամուել Սևյանին:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 12-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով: Այդ օրը՝ ժամը 19:50-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
Ուկրաինայի նախագահի հետ հեռախոսազրույցի պատճառով ԱՄՆ-ի նախագահի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու Ներկայացուցիչների պալատի որոշումը ոգեշնչել է եկող ընտրություններում Թրամփի մրցակից Ջո Բայդընին:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
«Ճոխության, ցուցամոլության, անիմաստ ծախսերի, թանկ կոստյումների ու պետբյուջեի թալանի, խնամի-ծանոթ-բարեկամներով պետական կառավարման մարմինները լցնելու դեմ կարգախոսներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը պետական բյուջեից` առանց մրցույթի, 100 000 դոլար է տալիս իր հին օրերի ընկերոջը` իր անիմաստ ատախանովյան կարգախոսը երկրով մեկ տարածելու համար:
Հոկտեմբերի 13-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Warner Bros. ընկերությունն աշխատում է «Մատրիցա»-ի կինոաշխարհին վերաբերող երկու նախագծի վրա:
Տիեզերագնաց դառնալ ցանկացողների կողմից Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) տիեզերական գործակալությանը ներկայացված 4 հազար դիմումների երրորդ մասն ստացվել է կանանցից:
Լոնդոնի The Mayor Gallery-ում դեկտեմբերի 3-ից մինչեւ 19-ը տեղի կունենա Կոնգո անունով շիմպանզեի վրձնած նկարների ցուցահանդես-վաճառքը:
Բրիտանացի դերասան Ռոբերտ Փաթինսոնն «Օսկար» մրցանակի է առաջադրվել «Փարոս» հոգեբանական հորորում տղամարդու լավագույն դերի համար:
Մինչև 6 տարեկան երեխաներին չի կարելի խաղալ «սեռապես չեզոք» տիկնիկների հետ` նևրոտիկ խանգարումների ձևավորման վտանգի պատճառով: Այս մասին НСН-ի եթերում ասել է ընտանեկան հոգեբան Նատալյա Պանֆիլովան:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բիզը սրելուց թող միշտ հիշի բզի ապագա ճակատագրի մասին»:
Լուսանկարահանող արագաչափ սարքը գործարկվելու է 2019 թվականի հոկտեմբերի 14-ից: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ անհամբեր են: Եթե ինչ-որ բան են ուզում, ապա դա նրանց պետք է մատուցվի անհապաղ: Նրանք երբեմն կարող են շատ անտակտ լինել, թեպետև դա համառորեն չեն ուզում նկատել:
Այդպիսի կինը նախընտրում է հանդիպել այնպիսի տղամարդու հետ, ով փող ունի: Բայց դա չի նրան դարձնում հարստություն որոնող: Դա պարզապես նշանակում է, որ նա ուզում է լինել ֆինանսապես ապահովված տղամարդու հետ, ով կարող է հոգալ թե նրա, թե իր ծախսերը, եթե դրա կարիքը կա:
Հնարավոր են 2 հիմնական տարբերակներ` երբ ալկոհոլը փոխում է դեղի ազդեցությունը, կամ դեղն է փոխում ալկոհոլի ազդեցությունը: Ինչպե՞ս է մեր օրգանիզմում ալկոհոլն ազդում այս կամ այն պրեպարատի վրա. կարող է մեծացնել, նվազեցնել կամ ընդհանրապես աղավաղել դեղի ազդեցությունը:
Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծն իսկապես աննախադեպ է եկամուտների ու ծախսերի առումով։ Բայց դրանում արտառոց ոչինչ չկա։ Գրեթե ամեն տարի էլ այդպես է. նախորդի համեմատ՝ նոր բյուջեն միշտ էլ աննախադեպ է լինում, որովհետև պետության եկամուտներն ու ծախսերը տարեցտարի ավելանում են։ Այլ կերպ, թերևս, չի էլ կարող լինել։ Հակառակ դեպքում, ոչ թե առաջ, այլ հետ ենք գնալու։
Մահացած ծննդկանի ամուսինն արդեն 5 տարի է արդար քննություն է պահանջում, որ պատասխանատվության ենթարկվեն իր կնոջ եւ նորածնի մահվան մեղավորները։