Բաժիններ՝

«Ես ապրում եմ այնպես, ոնց ապրում էի նախկին իշխանությունների օրոք». Հարցախույզ

2018 թվականի հայտնի քաղաքական իրադարձություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար բարձրաձայնում էր տնտեսական հեղափոխության և հեղափոխական ցուցանիշների մասին: Ի դեպ, տնտեսական աճի մասին փաստող տարբեր գրառումներ պարբերաբար հայտնվում են նաև վարչապետի ֆեյսբուքյան էջում:

Տնտեսագետներն ու փորձագետներն այս հարցում իրարամերժ գնահատականներ են հնչեցնում, իսկ թե ի՞նչ դրական տեղաշարժեր են զգացել մեր համաքաղաքացիները, և ի՞նչ սպասումներ ունեն նրանք՝ 168.amը փորձեց ճշտել փոքրիկ հարցախույզով:

«Իրազեկ մարդիկ չեն զգում դրական դինամիկան: Միշտ չի, որ այն, ինչ արտացոլված է թղթի վրա, համապատասխանում է իրականությանը»,- նշեց մեր զրուցակիցներից մեկը՝ հավելելով, որ առաջնային լուծում պիտի ստանա աշխատատեղերի խնդիրը:

Մի քանիսն էլ նկատեցին, որ, թեև դեռևս փոփոխություններ չկան, բայց սպասում են.

«Ես ապրում եմ այնպես, ոնց ապրում էի նախկին իշխանությունների օրոք, թե ինչ փոփոխություններ կլինեն և ինչքանով իմ կյանքի վրա կազդեն՝ ժամանակը ցույց կտա»:

Տնտեսական աճի ցուցանիշների մասին գնահատականի փոխարեն՝ եղավ նաև հետհեղափոխական էյֆորիայի ցուցանիշը գնահատող կարծիք. «Անցյալ տարվա մայիսից հետո ոգևորության ցուցանիշը նստել է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս