Բաժիններ՝

Վրաստանի 3 քաղաքացի փորձել են Հայաստան ներմուծել և յուրացնել 187 միավոր 100 ԱՄՆ դոլարանոց կեղծ թղթադրամ. ԱԱԾ

Այս յուրահատուկ թաքստոցի միջոցով 2002 թ. Վրաստանի 3 քաղաքացի փորձել են Հայաստան ներմուծել և յուրացնել 187 միավոր 100 ԱՄՆ դոլարանոց կեղծ թղթադրամ:

ՀՀ ԱԱԾ մարմինների օպերատիվ-հետազխուզական գործունեության շրջանակներում ձեռնարկված միջոցառումների, իսկ հետագայում` գործի նախաքննության ընթացքում, պարզվել է, որ Վրաստանի քաղաքացիներ Յ. Խուցիշվիլին, Ա. Չոբանյանը և Զ. Վարդոսանիձեն 24.01.2002 թ. Թբիլիսի-Երևան երթուղային տաքսիով «Բագրատաշենի» մաքսակետով ՀՀ տարածք են տեղափոխել նշված թղթադրամները, որոնք պահել էին վրացերեն հաստափոր գրքի մեջ` էջերի հատուկ կտրվածքով պատրաստված թաքստոցում:

Երևանում նրանք հասցրել են իրացնել 21 հատ թղթադրամ` գնելով ոսկյա զարդեր և սննդամթերք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս