
ՊՍԺ-ն սկսել է բանակցությունները Նեյմարի հետ

ՊՍԺ-ն սկսել է բանակցությունները հարձակվող Նեյմարի հետ՝ գործող պայմանագրի երկարաձգման վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը լրագրող Նիկոլո Սկիրան, այդ հարցով զբաղվում է ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն:
Ֆրանսիական ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Նեյմարի հետ մինչև 2024 թվականը: Բրազիլացու ներկայիս պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ:
Հաղորդվում է, որ կողմերը նախնական բանակցություններ են վարել, որոնք դրական են ավարտվել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը