Իսրայելի նախկին նախարար Գոնեն Սեգեւը հունվարի 9-ին ազատազրկման է դատապարտվել Իրանի օգտին լրտեսության համար:
Ռազմական ոստիկանները հետևելու են նաև օդանավակայանների տարածքում զինծառայողների կողմից զինվորական համազգեստի կրման կանոների պահպանմանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին՝ Իսրայելում Սիրիայի քրդական ուժերի վերաբերյալ արած հայտարարության համար:
Վերջին շրջանում նկատվել է Հնդկաստանի քաղաքացիների Հայաստան սահմանահատումների թվի աճ։ Այսպես, 2015թ-ին նրանց սահմանահատումները կազմել են՝ մուտք – 3951, ելք- 3899, տարբերությունը՝ 52, 2016թ-ին համապատասխանաբար 4226 և 41148, տարբերությունը 78, 2017թ.-ին՝ 11589 և 11278, տարբերությունը 311, իսկ 2018թ. առաջին կիսամյակի տվյալներով արդեն մուտքերը կազմել են 10237 ելքերը 9122, տարբերությունը 1115։
Հունվարի 8-ին, ժամը 18.35-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Հերմինե Խ.-ն, որը 2018 թ. դեկտեմբերի 28-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի (Սուտ մատնությունը) մեղադրանքով:
2019թ-ի հունվարի 8-ին, ժամը 10.30-ից մինչև 11.30-ը ինքնությունը չպարզված մի խումբ անձինք տարբեր ավտոմեքենաներով հետապնդել են ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող «ՊԱԶ-32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսը, որի ընթացքում ճանապարհի տարբեր վայրերում կտրելով ավտոբուսի ճանապարհը, ստեղծելով վթարային իրադրություն, հարկադրել են կանգ առնել, այդ ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ոտքերով հարվածներ են հասցրել ավտոբուսի տարբեր հատվածներին և վնասել այն:
Հունվարի 9-ին, ՊԲ-ի կենտրոնական հավաքակետում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, նվիրված 2019 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկին:
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱԺԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին արձագանքել է ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Սիրիայի վերաբերյալ հայտարարությանը։
«Պարոն Թրա՛մփ, ահա ձեր աղբը,- ասել է Սփեյերը:- Մենք կատարել ենք Ազգային զբոսայգիների ծառայության ձեր որոշ աշխատակիցների աշխատանքը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Բրյուսելում Մոհամեդ է. անունով տղամարդու են կալանքի տակ վերցրել 2015 թվականի նոյեմբերին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների հետաքննության շրջանակում:
Շուշիում հունվարի 8-ին շմոլ գազից թունավորված 8-ամյա երեխայի վիճակը գնահատվում է կայուն-ծանր:
Սահմանադրական վեճի հիմնական առարկան հանդիսանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված օրենսդրական կարգավորումները, որոնք վերաբերում են Վճռաբեկ դատարանի օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման լիազորությանը ինչը հիմք է հանդիսանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար:
Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ առեւտրատնտեսական հարցերի շուրջը բանակցությունների մասնակիցները որոշել են կոնսուլտացիաները երկարաձգել եւս մեկ օրով։
Ս.թ.հունվարի 8-ին ժամը 19:05-ին Շուշիի ԱԻՊԾ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին առ այն, որ Շուշի քաղաքի Մ. Հախումյան փողոցի շենքերից մեկում շմոլ գազի թունավորումով 3 մարդ է մահացել:
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեն նոր ղեկավար կունենա: Հռիփսիմե Գրիգորյանը, ով ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի որոշմամբ նշանակվել էր կոմիտեի նախագահ, ներկայացված կլինի 7-րդ գումարման Ազգային ժողովում՝որպես «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ծավալուն օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ օրեր անց հանցագործությունը բացահայտվեց:
Ավստրալական Մելբուռնում կասկածելի փաթեթներ են ստացվել առնվազն տասը հյուպատոսարաններում
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 31-ից 2019 թ. հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 323 դեպք, որից 111-ը՝ արտակարգ:
Մենք կոչ են անում ՀՀ Կառավարությանը, մոտ ժամանակներս անդրադառնալ այս խնդրին, և վերականգնել նախկին մուտքի ռեժիմը՝ այն է մուտքի արտոնագրերը տրամադրել միայն Հնդկաստանում ՀՀ դեսպանության միջոցով, պատկան մարմինների կողմից դիմողի միջոցների և կենսագրության ուսումնասիրությունից հետո։
ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատներն արգելափակել են Սիրիայի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծի քննարկումը:
Տավուշում դեկտեմբերի 31-ին հրազենի գործադրմամբ 27-ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվող անձի ինքնությունը հայտնի է:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը հունվարի 8-ին առաջին աշխատանքային խորհրդակցությունն է հրավիրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար անձնակազմի մասնակցությամբ:
ԱՄՆ-ի բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգայի New York Knicks թիմի խաղացող, ազգությամբ թուրք բասկետբոլիստ Էնես Քանթերը հրաժարվում է մեկնել Լոնդոն, որտեղ տեղի է ունենալու իր թիմի հերթական խաղերից մեկը:
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր կենսաթոշակը ստանալու հետ կապված խնդիրները կարգավորելու հարցում:
Թուրքիայի նախագահը հրաժարվել է հանդիպել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:
Վրաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում խոզագրիպի (H1N1 վիրուսի) զոհ է դարձել 13 մարդ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հերքել է մամուլում տարածված լուրը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հոր նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պաշտպանել է ուղղումները ֆինանսների մասին օրինագծում, որոնք սահմանափակում են առանց հատուկ պայմանագրի Եվրամիությունից դուրս գալու նախապատրաստման ծախսերը:
Էրիկ Չունինգը նշանակվել է Պենտագոնի աշխատակազմի նոր ղեկավար՝ փոխարինելով պաշտոնաթող եղած Քեւին Սուինիին:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: