Զբոսաշրջության կոմիտեն նոր նախագահ կունենա

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեն նոր ղեկավար կունենա: Հռիփսիմե Գրիգորյանը, ով ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի որոշմամբ նշանակվել էր կոմիտեի նախագահ, ներկայացված կլինի 7-րդ գումարման Ազգային ժողովում՝որպես «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ զբոսաշրջության կոմիտեի նախագահն ընտրվում է նախարարի առաջարկով՝ վարչապետի որոշմամբ: «Այս պահին դեռ թեկնածություններ չեն քննարկվում, քանի որ կառավարության կազմը ձևավորված չէ»,-ասաց նա:

Հռիփսիմե Գրիգորյանը 2016-ից ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի դոնորների հետ կապերի համակարգողն էր, մարքեթինգի խթանման վարչության խորհրդական։Կոմիտեի նախագահի պաշտոնում նա փոխարինում էր Զարմինե Զեյթունցյանին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031