Բաժիններ՝

Տավուշում 27-ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվող անձի ինքնությունը հայտնի է

Տավուշում  դեկտեմբերի 31-ին հրազենի գործադրմամբ 27-ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվող անձի ինքնությունը հայտնի է:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Երեկ երեկոյան նա ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանություն: Սպանության գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- ասաց Խաչատրյանը:

Սպանվածը Բերդ քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ 27-ամյա Աշոտ Գևորգյանն է, ով մահացու հրազենային վնասվածքը ստացել էր նույն քաղաքի Մաշտոցի փողոցի, 33 հասցեում:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն և ապօրինի զենք-զինամթերք պահել։ Կասկածյալը ներգրավվել էր որպես մեղադրյալ, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումն ու հայտարարվել հետախուզում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031