ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Ջոնաթան Քոենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ ԱՄՆ-ը հակառուսական պատժամիջոցները կպահպանի այնքան ժամանակ, քանի դեռ Ղրիմը չի վերադարձել Ուկրաինայի կազմ:
Կառավարության ծրագրի համար պատասխանատու է կառավարությունը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Ուզում եմ կրկին անդրադառնալ Հայաստանում կալանքի, դրա կիրառման բացասական պրակտիկայի, ընտրողաբար կիրառելու, կալանքի միջոցով մարդկանց «կոտրելու» հարցին:
Փետրվարի 13-ին, ժամը 09:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լյուքսեմբուրգի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հակառակ իշխող ուժի հնչեցրած մոտեցումներին և հանձնառություններին՝ կառավարության ծրագիրը չի անդրադառնում քաղաքական համակարգի բարեփոխումներին, անմիջական ժողովրդավարությանը, մամուլի և խոսքի ազատությանը, ընտրական համակարգին, սուպերվարչապետության վերացմանը:
Մակեդոնիան կկարողանա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալ հաջորդ տարվա գարնանը, թեեւ դաշինքը ջանում է առավելագույնս արագացնել այդ գործընթացը:
Մոսկվայում ձյան տեղումները փետրվարի 13-ի համար ռեկորդային են դարձել օդերեւութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կոչ է անում կառավարության ծրագրի հանդեպ ԲՀԿ-ի դիրքորոշմանը պարզ ու մեխանիկորեն չնայել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց 3 հիմնական կետ՝ ռիսկեր ու ծրագրի կատարման երաշխիքներ, ժամկետներ՝ ժամանակացույցով և իրականացման մեխանիզմներ:
Երեկ Russia Today հեռուստաընկերությունը ծավալուն ռեպորտաժ էր պատրաստել այն մասին, որ Հայաստանում ամերիկյան ֆինանսավորմամբ հեղափոխական սեմինար-դասընթացներ են կազմակերպվում Ռուսաստանի դեմ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրադարձել է Արցախի հիմնախնդրին՝ ասելով, թե Բաքուն հավատարիմ է խաղաղ գործընթացին և շարունակում է բանակցությունները Երևանի հետ, սակայն չի բացառում ռազմական սցենարը:
«Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրած դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների:
ԱՄՆ-ի միջուկային զինանոցը, մասնավորապես, մարտագլխիկներն արդիականացման կարիք ունեն:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական գործողություններ՝ Էրեբունիում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատասխան է ուղարկել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նամակին, որում նա քահանայապետին խնդրել էր օժանդակել այդ երկրում «երկխոսությունը դյուրացնելուն»:
Փետրվարի լույս 12-ի գիշերը Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Վանաձորի Շիրակի խճուղու տներից մեկում հայտնաբերել ու ձերբակալել են Աղասի Հովհաննիսյանին։ 29-ամյա Հովհաննիսյանը հունվարի 22-ից ոստիկանության Սպիտակի բաժնի կողմից հետախուզվում էր մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
2016թ. հուլիսին Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամների գործով դատական նիստին այսօր դատարանը, դուրս գալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց իր որոշումը։
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է երեխաներին վերաբերող հարցերը լուսաբանելու վերաբերյալ ձեռնարկ լրագրողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։
Ռուսաստանը չի վստահում Նիկոլ Փաշինյանին, դա ակնհայտ է։ Ինչպես որ ակնհայտ է, որ Ռուսաստանի ու Վլադիմիր Պուտինի բարեհաճությանն արժանանալու համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի, այդ թվում՝ Հայաստանի պետական շահի հաշվին։
Շախմատի միջազգային ֆեդերացիան քայլեր է ձեռնարկում շախմատն Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետությունը Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը դիտարկում է ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման և գլոբալ անվտանգության ապահովման համատեքստում: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանի հարցին:
«Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 12-ին հայտարարել է, որ եթե Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն լինի, ապա Հայաստանը դա անպայման կանի օրենքի տառին համապատասխան:
ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում կքննարկի դատավորներին սոցիալական երաշխիքների ապահովման հետ կապված նախագիծ: Դրանով դատավորները կներառվեն սոցիալական փաթեթի շահառուների ցանկում: Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հարցին:
Եվրոպական միությունը մեծ սխալ է կատարել՝ կանգնելով Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուայդոյի կողմը, որն իրեն նախագահ է հռչակել:
Փետրվարի 13-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցի թիվ 12 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սիրայում ՀՀ-ն իրականացնում է հումանիտար առաքելություն: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանիը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի մեջբերմանը պաշտպանության նախարարի խոսքից, որ «եթե անհրաժեշտություն լինի ռազմական գործողությունների, Հայաստանն անպայման դա կանի», և հարցադրմանը, թե եթե ներգրավվենք ռազմական գործողութուններին, ի՞նչ ռիսկեր են հաշվարկվել:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովի բացմանպաշտոնական արարողությանը:
Այսօր ԱԺ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցը գազի թանկացման, կուտակվող ներքին պարտքի և դրա փոխհատուցման մասին հարուցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարակուսանքը:
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տրամադրել է ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշումը Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ:
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին իր հայրենակիցներին «պակասամիտների ժողովուրդ» է անվանել այն պատճառով, որ նրանք դադարել են քվեարկել իր օգտին: