Ալիևը կրկին սպառնում է և չի բացառում ռազմական սցենարը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրադարձել է Արցախի հիմնախնդրին՝ ասելով, թե Բաքուն  հավատարիմ է խաղաղ գործընթացին և շարունակում է բանակցությունները Երևանի հետ, սակայն չի բացառում ռազմական սցենարը:

«Ես միշտ ասել եմ, որ այսօր աշխարհում ուժի գործոնը առաջնային պլանում է: Աշխարհի տարբեր անկյուններում կոպտորեն խախտվում են միջազգային իրավունքները: Աշխարհում գերիշխում է՝ «ով ուժեղ է, նա ճիշտ է» սկզբունքը: Մենք արդեն երկար տարիներ է հզորացնում ենք մեր տնտեսական և ռազմական ներուժը: Մենք տառացիորեն մեզ պատրաստում էինք այսօրվա իրավիճակին ու այժմ պատրաստ ենք դրան»,- ասել է Ալիևը

Նա նաև հավելել է, որ Ադրբեջանը օգտագործելու է բոլոր հնարավորություններրը՝ «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» համար, ինչը, նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունների և քաղաքացիների հիմնական խնդիրն է:

Տեսանյութեր

Լրահոս