Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 13-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի օդանավակայաններում 50-ից ավելի չվերթներ հետաձգվել կամ չեղարկվել են:
ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել Թուրքիային հրաժարվել ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերը գնելու մտադրությունից։ Թեմայի շուրջ նոր հայտարարություն է արել ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը։
Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ առաջարկելով հանձնարարել Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների նիստերին բացառել փաստաբանների մասնակցությունը խոչընդոտելու դեպքերը:
«Խորհրդարանական կառավարման համակարգը դեռ պետք է աշխատի: Բայց մեր Սահմանադրության համաձայն՝ ես հիմա կառավարության ծրագիրն եմ ներկայացնում, և շատ լայն քննարկում է տեղի ունենում: Եթե ես հիմա այս առիթները չունենայի և լինեի նախկին լիազորություններով նախագահ, ես այդ կարգավիճակին չէի դիմանա»:
Գյուղատնտեսության ոլորտում պետք է հույսը դնել արտահանման վրա: Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում այսօր Ազգային ժողովում պատգամավորների հարցերին պատասխանելիս այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը: Աշխատակիցների փոխանցմամբ՝ իրենց նամակ-ահազանգին որևէ արձագանք չկա, հետևաբար բողոքի ակցիա են իրականացնում:
Ամերիկացի ֆինանսիստ-միլիարդատեր Ջորջ Սորոսն իր «Եվրոպա՛, խնդրում եմ, արթնացի՛ր» հոդվածում հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է փլուզվել, ինչպես դա տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի հետ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելը վկայում է այն մասին, որ ընթացիկ՝ Մարտի 1-ի, գործը իրոք «ջուր է», եւ գործող վարչախումբը որոշել է նոր սյուժեով կրկին առաջնորդվել քաղաքական շարժառիթներով»։
Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Վարշավայում փետրվարի 13-ին սկսվում է Մերձավոր Արեւելքի իրադրության կայունացման հարցին նվիրված երկօրյա նախարարական հանդիպումը:
«Մեր կառավարության նախորդ ծրագրի վրա ոչ ոք խաչ չի քաշել, ինչ գրված էր, դա շարունակում է մնալ մեր ծրագիրը»,- այսօր ԱԺ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հարցադրմանը, որ արդյո՞ք Ընտրական օրենսգրքի փոփոխությունն ուժի մեջ է, և ուղղակի նախաձեռնողը պետք է լինի խորհրդարանը:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը ամերիկացի ներդրող, Rogers Holdings ընկերության սեփականատեր Ջիմ Ռոջերսին հրավիրել է մարտին այցելել Փհենյան:
ՀՀ Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը միաժամանակ կատարում է նաև նախարարության կադրերի բաժնի առաջին կարգի մասնագետի, նաև` արդեն դե ֆակտո ոչնչացված Քաղծառայության խորհրդի գործառույթները: Նա իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտարարություն է տարածել, որով աշխատանքի է հրավիրում.
«Չի՛ լինելու որոշում, բերելու եք, մաքսազերծելու եք, հարկը վճարելու եք, չկա ուրիշ տարբերակ և չի լինելու ուրիշ տարբերակ ոչ մեկի համար՝ օլիգարխ կլինի, շարքային կլինի, մանր վաճառական կլինի… էս ի՞նչ բան ա, խաբեությունը, սուտը դարձել ա հասարակական հարաբերությունների հիմնական օղակ»:
Առնվազն 14 մարդ է զոհվել Նիգերիայի հարավի Ռիվերսի նահանգում տեղի ունեցած հրմշտոցի ընթացքում, որտեղ երկրի նախագահ Մոհամադ Բուհարին հանդես է եկել նախընտրական ճառով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դեղատնից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։
ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախօրեին Ալիև-կրտսերը հերթական անգամ հայտարարել է,որ Արցախի խնդիրը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 13-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Վենեսուելան կսկսի մարդասիրական օգնություն ստանալ փետրվարի 23-ին:
Փետրվարի 12-ին, ժամը 17:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի թիվ 12 շենքի մուտքի ծածկի վրա (2-րդ հարկի մակարդակում) քաղաքացի է ընկած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 11-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 2/2 շենք մեկնած շտապօգնության խումբը բնակարաններից մեկում հայտնաբերել է 1940 թ. ծնված Գրետա Տիտանյանի և 1929 թ. ծնված Էմմա Բալայանի դիակները
Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովն իր հերթական նիստում շարունակում է կառավարության ներկայացրած ծրագրի քննարկումը: Կառավարության ծրագրի քննարկումը մեկնարկել է փետրվարի 12-ի նիստում: Հարցի հիմնական զեկուցողն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի հայրենակիցներ սա շատ կարևոր է, խնդրում եմ ակտիվորեն ներգրավվել այս հարցում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, թե քննում է բյուջետային փոխզիջումը, որն առաջարկվել է Կոնգրեսում երկու կուսակցությունների բանակցությունների արդյունքներով։
ԿԺԴՀ-ն սկզբունքային համաձայնություն է տվել Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) տեսուչների կողմից իր միջուկային օբյեկտների ստուգումներ անցկացնելուն: Այդ մասին փետրվարի 13-ին հայտնել է The Korea Times թերթը:
Փետրվարի 12-ին, ժամը 22:12-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղից դեպի Խոր վիրապի վանք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը վերջապես ներկայացրել է Կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի նախնական տարբերակը:
«Իրավունք» թերթը գրում է. «Խորհրդարանում երեկ մեկնարկեց առաջին նստաշրջանի հերթական նիստը: Ուշագրավ է այն, որ նորաթուխ պատգամավորները, ինչպես «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը կասեր, դեռ «կոգնիտիվ դիսոնանսի» մեջ են իրենց կերպարի և օրենսդրական գործունեության միջև:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հաստիքների կրճատում է տեղի ունենում ոչ միայն պետական կառավարման համակարգում, այլ նաև մասնավոր հատվածում: