«Ես չգիտեմ՝ ո՞ր սեմինարը նկատի ունեն, բայց ես երբևիցե որևէ հակառուսական ելույթ չեմ ունեցել». Միքայել Զոլյան

Երեկ Russia Today հեռուստաընկերությունը ծավալուն ռեպորտաժ էր պատրաստել այն մասին, որ Հայաստանում ամերիկյան ֆինանսավորմամբ հեղափոխական սեմինար-դասընթացներ են կազմակերպվում Ռուսաստանի դեմ։ Ըստ այդմ՝ այդ դասընթացներին՝ որպես դասընթացավար, մասնակցել է նաև Հայաստանի իշխանական «Իմ քայլը» դաշինքի ԱԺ պատգամավոր Միքայել Զոլյանը, որը ՀՀ ռազմավարական դաշնակցի դեմ կազմակերպվող սեմինարների ժամանակ լեկցիաներ է կարդացել: Նույն թեմայի վերաբերյալ առանձին հաղորդում էր պատրաստել նաև ОРТ-ն:

168.am-ը Մ.Զոլյանից հետաքրքրվեց՝ իսկապե՞ս եղել են նման դասընթացներ, և ինքը հակառուսական լեկցիանե՞ր է կարդացել:

«Մինչև պատգամավոր դառնալը ես քաղաքական վերլուծաբան եմ եղել, ելույթ եմ ունեցել ամենատարբեր հարթակներում՝ և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում, և՛ ամերիկացիների կողմից կազմակերպված: Ես չգիտեմ՝ ո՞ր սեմինարը նկատի ունեն, բայց ես, համենայնդեպս, երբևիցե որևէ հակառուսական ելույթ չեմ ունեցել, և ընդհանրապես՝ լինի դա հակաամերիկյան, հակաֆրանսիական, հակաչինական կամ այլ հակա- ելույթ որևէ տեղ չեմ ունեցել»,- ասաց Մ.Զոլյանը:

Հարցին՝ պատգամավոր դառնալուց հետո որևէ տեղ դասընթացավար աշխատե՞լ է, Մ. Զոլյանը պատասխանեց. «Ոչ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս