
Միքայել Մելքումյանը կոչ է անում կառավարության ծրագրի հանդեպ ԲՀԿ-ի դիրքորոշմանը պարզ ու մեխանիկորեն չնայել

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կոչ է անում կառավարության ծրագրի հանդեպ ԲՀԿ-ի դիրքորոշմանը պարզ ու մեխանիկորեն չնայել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց 3 հիմնական կետ՝ ռիսկեր ու ծրագրի կատարման երաշխիքներ, ժամկետներ՝ ժամանակացույցով և իրականացման մեխանիզմներ:
Թե ինչպե՞ս կքվեարկի ԲՀԿ-ն, Մելքումյանը խորհուրդ տվեց սպասել քննարկումների ավարտին: