«Մեր խաղաղապահները Սիրիայում աշխատում են բարդ ու վտանգավոր պայմաններում՝ ամեն օր կատարելով ռիսկային աշխատանք». Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ տեղեկություն ստացվեց այն մասին, որ Սիրիայում ականազերծման աշխատանքներ իրականացնելիս վիրավորում է ստացել այդ երկրում հումանիտար առաքելություն իրականացնող մեր զինվորներից մեկը։

Մեր սակրավորը վիրավորում է ստացել ոտնաթաթի շրջանում և անմիջապես հոսպիտալացվել է, կատարված վիրաբուժական միջամտությունից հետո նրա կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։

Շուտափույթ ապաքինում մաղթելով հայկական խաղաղապահ առաքելության ներկայացուցչին՝ հույս ենք հայտնում, որ ապագայում հնարավոր կլինի խուսափել նման ցավալի միջադեպերից։

Մեր խաղաղապահները Սիրիայում աշխատում են բարդ ու վտանգավոր պայմաններում՝ ամեն օր կատարելով ռիսկային աշխատանք։ Նաև այդ հանգամանքով էր պայմանավորված իմ առաջարկությունը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամներից խումբ ձևավորել Սիրիա մեկնելու և տեղում մեր խաղաղապահների կեցության ու աշխատանքի պայմաններին ծանոթանալու համար։

Հայաստանի Հանրապետությունը պետք է գործուն քայլերով ցույց տա, որ պատասխանատու է աշխարհի ցանկացած կետում գտնվող, հատկապես խաղաղասիրական առաքելություն իրականացնող իր քաղաքացիների անվտանգության համար»։

https://www.facebook.com/babajanyana/photos/a.2309525339078180/2369206756443371/?type=3&theater

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031