ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հեռահաղորդակցական ընկերության՝ Երևան քաղաքում գործող սպասարկման սրահից բջջային հեռախոսն առերևույթ հափշտակելու դեպքի հանգամանքները:
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 11-ին, ժամը 21.35-ին, Մոսկվա-Երևան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել և ոստիկանության Չարենցավանի բաժին բերման է ենթարկվել 39-ամյա Արտակ Գ.-ն։
Արագածոտնի մարզի մեր աղբյուրները տեղեկացնում են մարզում վարչական ռեսուրսի չարաշահման հերթական դեպքի մասին։
Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանին 179 հոդվածի 3-րդ մասի (յուրացում կամ վատնում) հատկանիշներով:
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հրավիրվել է մասնակցելու այսօր Արցախի Հանրապետությունում կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստին։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցականները դասադուլ են սկսել՝ ի պաշտպանություն դպրոցի ուսմասվարի, որին փոխարինում են մարզպետի ազգականով։
Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) հավանություն է տվել Գերմանիայի հետ համատեղ խորհրդարանական վեհաժողովի ստեղծմանը, որը կոչված է բարելավել համագործակցությունը երկու երկրների միջեւ, այդ թվում՝ միջազգային հարցերի շուրջ:
Կիմ Յո Չժոնը՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի կրտսեր քույրը, 14-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի (ԳԺԺ) պատգամավոր է ընտրվել մարտի 10-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով:
Բրիտանիայի հիմնական ընդդիմադիր կուսակցության առաջնորդը վճռական քվեարկության նախօրյակին այս կերպ է մեկնաբանել Բրյուսելի հետ քննարկումներում նոր ճեղքման հասնելու վերաբերյալ վարչապետ Թերեզա Մեյի՝ մարտի 11-ին արված հայտարարությունները։
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից իրենց գործառույթների շրջանակներում ստուգվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների պահման պայմանները:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մարտի 12-ին, ժամը 06.50-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը կոշտ կերպով է արձագանքել վերջին օրերին ԱՄՆ-ի մի շարք պաշտոնյաների հայտարարություններին, որոնք զգուշացնում են Թուրքիային, թե ինչ ծանր հետևանքներ կլինեն ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը գնելու դեպքում։
Վալերիյ Օսիպյանը խոսեց նաև մարզերում ճանապարհային ոստիկանության ծառայության որակի բարձրացման, նախկինում տրված ցուցումների ու հանձնարարականների, դրանց կատարման ընթացքի, թերությունների ու բացթողումների մասին:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 31-ամյա տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Քասախ գյուղի՝ 34-ամյա բնակչին:
Վենեսուելայի իշխանությունները երկրում շարունակվող էներգետիկական ճգնաժամի ֆոնին մարտի 12-ը հայտարարել են հինգերորդ անընդմեջ հանգստյան օրը։
«Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից մեկ տարի անց վերագրել Արցախի բանակցությունների ընթացքին բացառապես նախորդ իշխանությունների ազդեցություն՝ կարող է անել միայն նա, որը չի պատրաստվում բացարձակ պատասխանատվություն կրել Արցախի և Հայաստանի ապագայի համար»։
Բրյուսելում մարտի 12-ին մեկնարկում է Սիրիային նվիրված երրորդ միջազգային դոնորական խորհրդաժողովը:
Քաղաքական կուսակցություններն ու շարժումները տարբեր կարծիքներ ունեն նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի որոշումների գնահատման հարցում, որը հրաժարվել է նոր ժամկետի համար իր թեկնածության առաջադրումից, հայտարարել է ընտրությունների հետաձգման եւ ազգային խորհրդաժողովի գումարման մասին՝ բարենորոգումների իրականացման եւ նոր Սահմանադրության մշակման համար։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը համաձայնեցրել են փոփոխությունները Եվրամիությունից երկրի դուրս գալու համաձայնագրում:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ժնևում աշխատանքային հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալի հետ, որի հետ, թիվս այլ թեմաների, քննարկվել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։
Վենեսուելայի Ազգային ժողովը (միապալատ խորհրդարանը) ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի առաջարկով մարտի 11-ին արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել հանրապետությունում՝ նրա տարածքի մեծ մասում էեկտրաէներգիայի անջատումների պատճառով:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի նորանշանակ տեղակալ Ժաննա Անդրեասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 24-ին Արշալույս գյուղի 17-րդ փողոցի 1-ին տնից գողություն էր կատարվել: Պարզվել էր, որ բնակարանը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդուն` Կարեն Գրիգորյանին: Գողությունը կատարելու համար երեք անձ էր բերման ենթարկվել, եւ հայտնաբերվել էր գողացված իրերի մեծ մասը:
«Իրատես» թերթը գրում է. «Ամերիկյան «Քարնեգի» հիմնադրամն օրեր առաջ հոդված է հրապարակել, որում խոսվում է Հայաստանին տրամադրվող ամերիկյան օժանդակության մեծացման մասին: Հոդվածագիրը գրում է, որ Հայաստանում պետք է խթանել Արեւմուտքից եկող ներդրումները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դավիթ Սանասարյանի ղեկավարած Պետական վերահսկողական ծառայության գլխին շարունակվում են սև-մութ ամպեր կուտակվել: Ավելին՝ երեկ «Ժողովուրդ» թերթին իրազեկ աղբյուրներից տեղեկություններ հասան այն մասին, որ Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի օրերն այդ պաշտոնում, այնուամենայնիվ հաշված են:
Այդ ամենը հնարավոր է դարձել նաև մետրոպոլիտենի գնումները համակարգող Անի Գսպոյանի շնորհիվ, ով ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի աջ ձեռք համարվող, ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչության պետ Էդիկ Գսպոյանի դուստրն է։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը վարույթ է հարուցել Պետական վերահսկեղության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի նկատմամբ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն պատրա՞ստ է ծովային օրենսդրությունը՝ հարցրինք «Իմ քայլը» ֆրակցիայի պատգամավոր Արմեն Փամփուխչյանին։ «Ոչ, նոր ենք սկսում այդ գործընթացը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար եւ Մերձավան գյուղերի բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում. տարիներ շարունակ իրենց գյուղերին հարակից տարածքներում շահագործվել են գիպսի, ավազի եւ բազալտի հանքեր, որոնք իսկական վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի ու առողջության համար: