Ամերիկացիներին «Ամուլսարի» հարցը հանգիստ չի տալիս. Իշխանությունը արդեն որոշում ունի. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ամերիկյան «Քարնեգի» հիմնադրամն օրեր առաջ հոդված է հրապարակել, որում խոսվում է Հայաստանին տրամադրվող ամերիկյան օժանդակության մեծացման մասին: Հոդվածագիրը գրում է, որ Հայաստանում պետք է խթանել Արեւմուտքից եկող ներդրումները:
«Հայաստանի նոր կառավարության կողմից բարեկամական մթնոլորտ ստեղծելու մտադրության կարեւորագույն ազդանշաններից մեկը կլինի Ամուլսարի հանքի իրավիճակի հստակեցումը:
Այս պահին Հայաստանն ունի ներդրումների անհրաժեշտություն, բայց «Լիդիան Արմենիայի» կողմից Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված խնդրի լուծման պատրաստակամության անկարելիությունը ստվերում է Հայաստանի գործարար համբավն օտարերկյա ներդրողների առջեւ,- գրում է աղբյուրն ու հավելում.- այս պահի դրությամբ ներդրողների համար որեւէ այլ խնդիր այնքան կարեւոր չէ, որքան «Ամուլսարի» ճակատագիրը, որպեսզի հասկանան՝ Հայաստանը կարո՞ղ է օգնության կարիք ունեցող երկրների կատեգորիայից վերջապես տեղափոխվել տնտեսական եւ գործարար հարաբերություններ իրականացնող երկրի կատեգորիայի, թե՞ ոչ»:
«Իրատեսի» աղբյուրները հայտնում են, որ իշխանությունները հակված են հօգուտ «Լիդիանի» դրական ելքով լուծելու «Ամուլսարի» խնդիրը, քանզի ամերիկացի ու եվրոպացի ներդրողներին նեղացնել չեն ցանկանում:
Այժմ կառավարիչները սպասում են, որ հասարակական ընդվզումը մեղմվի, որպեսզի հետագայում ավելի հեշտ լինի հանքի շահագործման ու դրա օգտակարության մասին խոսելը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: