Ծով չունենալը չի խանգարում ծովային օրենսդրություն ունենալուն. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն պատրա՞ստ է ծովային օրենսդրությունը՝ հարցրինք «Իմ քայլը» ֆրակցիայի պատգամավոր Արմեն Փամփուխչյանին։ «Ոչ, նոր ենք սկսում այդ գործընթացը»: Ի՞նչ սկզբունքով եք աշխատում նախագծի վրա։ «Կամավորության հիման վրա. մարդիկ են գրանցվել, էլի մարդիկ կան, որ արտասահմանում են, մեզ հետ կապի մեջ են, օգնում են, որ օրենսդրությունը գրենք»:
Օրենքի նպատակը հիշեցնենք. «Հայաստանն իրավունք ունի ունենալ ծովային օրենսդրություն, միանալ ՄԱԿ-ի կոնվենցիաներին»: Ոչի՞նչ, որ ծով չունենք։
«Ընդհանրապես չի խանգարում մեկը մյուսին»: Իսկ հնարավո՞ր է հաջորդիվ էլ «Իմ քայլը» եւ դուք որոշեք ծովից ծով Հայաստանը հետ բերել․ դե, մի տեղ օրենսդրությունը պետք է կիրառե՞նք, թե՞ ոչ: «Գուցե, գուցե, ես չեմ բացառում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: