Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը մարտի 21-25-ը հավաք կանցկացնի Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում:
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը կարող է փոխարինել Մասիմիլիանո Ալեգրիին «Յուվենթուսի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ղեկավար Էդգար Խաչատրյանի մասնակցությամբ հունվարի 20-ին տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ ՀՀ դատախազի հանձնարարությամբ հարուցվել է քրեական գործ:
Օպերայի հարակից տարածքի սրճարանների ներկայացուցիչների մասնակցությամբ Քաղաքապետարանում կազմակերպված քննարկումը քիչ առաջ ավարտվեց:
«Ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան բանակցության բացակայություն, քանի որ դրանց բացակայությունը հղի է պատերազմական լուրջ վտանգներով։ Կարծում եմ՝ նույնիսկ բանակցություններ՝ հանուն բանակցությունների, լավ է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպմանը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մարտի 13-ին այցելել է Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և ծանոթացել տեղի կրթական ծրագրին:
Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը մարտի 13-ին հանդիպել է Թուրքմենստանի տեքստիլ արդյունաբերության նախարար Ռեսուլ Ռեջեփովի (Resul Rejepow) հետ:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովին:
ՄԱԿ-ում մարտի 12-ին տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված նախարարական համաժողովը, որին մասնակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի գլխավորած պատվիրակությունը։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 13-ին ընդունել է Լիտվայի Սեյմի ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ, Լիտվայի պաշտպանության նախկին նախարար Ռասա Յուկնևիչինեին:
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ատլետիկոյի» դեմ տարած հաղթանակը:
Անդրադառնալով խոսակցություններին, որ ամիսներ առաջ ադրբեջանական զորքը նախիջևանյան ուղղությամբ դիրքերն առաջ է բերել, Վան Համբարձումյանն ընդգծեց, որ ինքը վաղուց է ահազանգել, որ թշնամին առաջ է տալիս իր դիրքերը, նույնիսկ փորձել է իր անհանգստությունները փոխանցել վարչապետին, սակայն իր ասածները լուրջ չեն ընկալվել։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ամենաինտրիգային զույգերից մեկն այնքան էլ չտպավորեց առաջին խաղում՝ ավարտելով հանդիպումը 0:0 հաշվով: Ինչպե՞ս կխաղան թիմերն այս անգամ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սոլվակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացն առանց Արցախի մասնակցության հնարավոր չի համարում: Այս մասին Մայիլյանն ասաց մարտի 13-ին՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո:
Արցախի սպառողական շուկայում 2018թ.-ի դեկտեմբերին գնանկում է արձանագրվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին պատմել է խաղերից կամ մարզումներից առաջ օծանելիք օգտագործելու սովորության մասին:
«Այսօր, եթե Հայաստանից են գործունեություն ծավալում, ուրիշ երկիր են գրանցում, որովհետև Հայաստանը ճանաչված չէ YouTube-ի կողմից, չես կարող այստեղից աշխատել, բայց եթե սկսեն մեզ հետ նորմալ աշխատել՝ նման բան չի լինի: Մենք խնդիրներ ունենք նաև Google-ի հետ կապված»:
Արդեն մի քանի տարի է, ինչ Ադրբեջանի կառավարությունը և նրա դիվանագետներն արտասահմանում անում են ամեն ինչ՝ աշխարհի հրեաներին, ամերիկյան հրեական կազմակերպություններին ու Իսրայելին իրենց կողմը գրավելու համար։
Երևանում մեկնարկել է Արցախի ԱԳՆ ղեկավարի ու ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը:
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հանդես է եկել առաջարկով, որ Ազգային ժողովը նախաձեռնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլին վերաբերող խորհրդարանական լսումներ:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր սպասելիքներն է կիսել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բավարիայի» հետ խաղից առաջ (առաջին խաղը՝ 0:0):
ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) կշարունակի օգտագործել Boeing 737 MAX ինքնաթիռները:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը մարտի 13-ին ընդունել է ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի Հայաստանի հարցերով զեկուցողներ Յուլիա Լյովոչկինային, Անդրեյ Շիրցելին, ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնին և Հայաստանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:
Մարտի 13-ին դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել Արշալույս գյուղի 1-ին փողոցի բնակիչներից մեկի առանձնատանը։ Ոստիկանության Արմավիրի բաժնում ապօրինի զենք պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որոնց հիման վրա հարուցվել էր քրեական գործ։
Գյուղատնտեսական սեզոնին ընդառաջ Կոնվերս Բանկը գործարկել է «Ագրո» վարկատեսակը՝ սկսնակ և զարգացող գյուղբիզնեսին առաջարկելով ֆինանսավորման մատչելի ու մրցունակ տոկոսադրույք:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր ազդարարվել է «Թելադրություն» ամենամյա կրթական նախագծի մեկնարկը, որն այս տարի տեղի է ունենում ԿԳՆ-ի հովանու ներքո: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը և «Բաց կրթություն» հասարակական կազմակերպության տնօրեն Հայկ Դավեյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կատարված գողության դեպքերի մի շարք հանգամանքներ:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես գիտեք Վիեննայում եմ՝ ներկայացնելու Հայաստանը ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանին և կիսվելու մեր երկրի հաջողություններով ու մարտահրավերներով։
«Հիմա մենք ակտիվ քննարկումների մեջ ենք կառավարության հետ, կա շատ առողջ աշխատանքային քննարկում, և այն մոտեցումը, ինչ նախկինում եղել է, որ եթե մի բան կառավարությունից գալիս է, պարտադիր առանց քննարկելու դակել են Ազգային ժողովում, դա այսօր չկա: Այդ առողջ բանավեճի արդյունքում մենք գտնելու ենք լավագույն կոմպրոմիսային լուծումները»: