Բաժիններ՝

Դեսպան Բադալյանը Թուրքմենստանի տեքստիլ արդյունաբերության նախարարի հետ քննարկել է ոլորտում համագործակցության հնարավորությունները

Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը մարտի 13-ին հանդիպել է Թուրքմենստանի տեքստիլ արդյունաբերության նախարար Ռեսուլ Ռեջեփովի (Resul Rejepow) հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-թուրքմենական հարաբերությունների՝ թեթև և տեքստիլ արդյունաբերությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ բամբակագործության և գորգագործության, հումքի և պատրաստի արտադրանքի առևտրի ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Անդրադարձ է եղել 2019թ. կեսերին Աշխաբադում կայանալիք հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 9-րդ նիստի նախապատրաստական աշխատանքների կազմակերպական, ինչպես նաև դրա օրակարգի՝ տեքստիլ արդյունաբերությանը վերաբերող հարցերին:

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական հարաբերությունների ակտիվացման և առևտրաշրջանառության ծավալների մեծացման համատեքստում մոտ ապագայում երկու մայրաքաղաքներում առևտրի տների բացման և ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման կարևորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս