Բաժիններ՝

««Բարսայում» միայն ես չեմ, որ այդպես եմ անում: Դրա համար մենք հաղթում ենք».  Ումտիտին՝ օծանելիք օգտագործելու մասին

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին պատմել է խաղերից կամ մարզումներից առաջ օծանելիք օգտագործելու սովորության մասին:

«Դա սկսվել է դեռ «Լիոնում»: Մամադու Դիարան մարզվում էր պահեստային ֆուտբոլիստների հետ, և ես նկատեցի, որ նա օծանելիք է օգտագործում:

Ես հարցրի նրան, թե ինչո՞ւ է նա օծանելիք  օգտագործում, չնայած բոլորս էլ շատ քրտնում ենք մարզումների կամ խաղերի ժամանակ:

Նա պատասխանեց, որ այդ սովորության շնորհիվ՝ ինքը Մադրիդի «Ռեալի» հետ մի շարք մրցանակներ է նվաճել: Դիարան պատմում էր, որ «Ռեալում» խաղերի ընդմիջումների ընթացքում բոլորն օծանելիք էին օգտագործում:

Այդ օրվանից հետո ես որոշեցի, որ ես ևս պետք է օծանելիք օգտագործեմ: «Բարսայում» միայն ես չեմ, որ այդպես եմ անում: Դրա համար մենք հաղթում ենք: Դրա համար մենք նվաճել ենք այսքան մրցանակներ (ծիծաղում է.- խմբ.)»,- ֆուտբոլիստի խոսքերն է ցիտում L’Équipe-ը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս