Արցախի սպառողական շուկայում գնանկում է արձանագրվել

Արցախի սպառողական շուկայում 2018թ.-ի դեկտեմբերին գնանկում է արձանագրվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մարտի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ մանրամասնելով, որ սպառողական գների ընդհանուր մակարդակի փոփոխությունը պայմանավորված է համաշխարհային շուկայում տեղի ունեցող զարգացումների, պարենային որոշ ապրանքատեսակների գնանկման, առանձին պարենային ապրանքատեսակների սեզոնայնության, սպառման կառուցվածքի, պահանջարկի և առաջարկի հարաբերակցության փոփոխությամբ:

Նրա խոսքով՝ Արցախում 2018թ.-ին, 2017թ.-ի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 101.8 %, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 102.7%, ոչ պարենային ապրանքներինը՝ 102.4 %, ծառայությունների սակագներինը՝ 99.5%:

Տեսանյութեր

Լրահոս