Բաժիններ՝

Դեշամը կարող է գլխավորել «Յուվենթուսը»

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը կարող է փոխարինել Մասիմիլիանո Ալեգրիին «Յուվենթուսի» գլխավոր մարզչի պաշտոնում:

Եթե Ալեգրին, այնուամենայնիվ, ամռանը հեռանա «Յուվենթուսից», նրան կարող է փոխարինել կամ Անտոնիո Կոնտեն, կամ Դիդիե Դեշամը, սակայն, ինչպես տեղեկացնում է Fox Sports-ը, ֆրանսիացի մարզչի շանսերն ավելի մեծ են:

Ավելի վաղ այդ պաշտոնի ֆավորիտ էր համարվում Զինեդին Զիդանը, սակայն վերջինս գերադասեց վերադառնալ՝ փրկելու «Ռեալը»:

Դեշամ ֆուտբոլիստը խաղացել է «Յուվենթուսի» կազմում 1994-99թթ., և եղել է «Ծեր սենյորայի» կազմում, երբ 1996 թվականին թիմը վերջին անգամ հաղթեց Չեմպիոնների լիգան: Դեշամ մարզիչն օգնեց «բիանկոներներին» վերադառնալ Սերիա Ա՝ 2006-2007 մրցաշրջանում:

Դեշամը հաղթել է նաև Ֆրանսիայի լիգայի գավաթը «Մոնակոյի» հետ, «Մարսելի» հետ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, երեք անգամ հաղթել է Ֆրանսիայի լիգայի գավաթը և երկու անգամ՝ Ֆրանսիայի սուպերգավաթը: Դեշամի գլխավորությամբ Ֆրանսիայի հավաքականը դարձավ ԱԱ-2018-ի չեմպիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս