«Սրա համար էլ ինձ հրավիրել են «Յուվենթուս»». Ռոնալդուն՝ քամբեքի մասին
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ատլետիկոյի» դեմ տարած հաղթանակը:
«Այս երեկոն պետք է յուրահատուկ լիներ, և այդպես էլ եղավ: Ոչ միայն գոլերի պատճառով, այլ ամբողջ թիմի և ֆուտբոլիստների ֆանտաստիկ հարաբերությունների համար: Սա հոգեբանություն է, որը և պետք է Չեմպիոնների լիգայում: Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»,- ասել է Ռոնալդուն Sky Sport Italia-ին տված հարցազրույցում:
«Այո, «Յուվենթուսը» երբեք նման քամբեքներ չի կատարել Չեմպիոնների լիգայում, բայց հենց դրա համար էլ ինձ հրավիրել են, որպեսզի օգնեմ սրա նման կախարդական երեկոներին: «Ատլետիկոն» իսկապես բարդ թիմ է, որի հետ դժվար է խաղալ: Բայց մենք նույնպես ուժեղ խաղացինք և արժանի էինք առաջ անցնելու: Դեռ վաղ է խոսել եզրափակչի մասին: Եկեք քայլ առ քայլ գնանք»,- ավելացրել է պորտուգալացին:
«Յուվենթուսն» առաջին խաղում պարտվեց «Ատլետիկոյին» 0:2 հաշվով, բայց Թուրինում՝ շնորհիվ Ռոնալդուի հեթ-տրիկի, հաղթեց 3:0 հաշվով և անցավ քառորդ եզրափակիչ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը