Բաժիններ՝

«Կասենք, որ ամեն ինչ ավարտված է, և կպատրաստվենք հաջորդ խաղին». Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր սպասելիքներն է կիսել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բավարիայի» հետ խաղից առաջ (առաջին խաղը՝ 0:0):

«Սա մարտահրավեր է, մեզ անհրաժեշտ է ռիթմ: Խաղի որոշակի պահերին մենք պետք է ճիշտ խաղանք:

«Բավարիան» թոփ-մակարդակի թիմ է, դա բոլորը գիտեն: Թիմում ամենաբարձր մակարդակ ունեցող խաղացողներ են, և մենք  պետք է պաշտպանվենք նրանց դեմ ամենաբարձր մակարդակով:

Մենք պետք է վստահ լինենք ինքներս մեզ վրա, երբ գնդակը ստանանք, բայց բարձր մակարդակի թիմերի դեմ դա հեշտ չէ:

Մենք պետք է համարձակ լինենք և ցույց տանք մեր լավագույն ֆուտբոլը: Դա է այն, ինչ պետք է անել վաղը:

Կլինեն պահեր, որոնցում մենք կարող ենք գերիշխել: Այն պահերը, երբ «Բավարիան» գերիշխող կլինի, հավանաբար, ավելի շատ կլինեն:

Երկու դեպքում էլ կարող եք օգտվել իրավիճակից, բայց այստեղ ամենակարևորը հավասարակշռությունն է:

Առաջիկա խաղը բոլոր մնացած խաղերի հետ կապ չունի: Եթե ​​մենք շարունակենք  պայքարել մրցաշարում, եթե մենք հաղթենք, մենք արժանի կլինենք շարունակել և լավ ֆուտբոլ ցուցադրել, բայց մեզ համար ամեն ինչ կարող է կտրուկ փոխվել:

Եթե ​​ոչ, ուրեմն կասենք, որ ամեն ինչ ավարտված է, և կպատրաստվենք հաջորդ խաղին:

Սա ընդամենը մեկ խաղ է: Սա շատ կարևոր խաղ է, բայց դրանից հետո սպասվում են այլ կարևոր հանդիպումներ` «Ֆուլհեմի», «Տոտենհեմի» հետ, և այլն»,- ասել է Կլոպը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս