«Երկրում կարող է լինել միայն մեկ արտաքին քաղաքականություն, որը վարում և մշակում է կառավարությունը». Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստում արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը ներկայացրեց «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

«Առաջարկվող փոփոխությամբ հնարավոր կլինի ապահովել դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց արտաքին գործերի նախարարությունից ՀՀ նախագահի և ԱԺ աշխատակազմի գործողումների և հանրային պաշտոններ զբաղեցնելու դեպքում դիվանագիտական ծառայողների կարգավիճակը»,-  ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը կարևորեց նախագիծն այն առումով, որ կառավարությունը գործուղված պաշտոնյաների միջոցով պետք է ապահովի արտաքին քաղաքական գործողությունների գործունեության միասնականությունը և այդ քաղաքականությունը իր բոլոր դրսևորումներով պետք է համապատասխան լինի կառավարության որդեգրած քաղաքականությանը:

«Ակնհայտ է, որ երկրում չի կարող լինել մի քանի արտաքին քաղաքականություն, երկրում կարող է լինել միայն մեկ արտաքին քաղաքականություն, որը վարում և մշակում է կառավարությունը և պետական բոլոր մարմնները իրենց բոլոր արտաքին քաղաքական շփումներում պետք է հստակ մնան այս շրջանակի մեջ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930